
ՎԶԵԲ-Ը ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՏՐԱՄԱԴՐԻ 7 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը մտադիր է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով 2009թ. ընթացքում տարբեր նախագծերում ներդնել մոտ 7 մլրդ եվրո: Այսպիսի որոշում է ընդունվել Լոնդոնում տեղի ունենցած բանկի տարեկան ժողովի ժամանակ: Այս միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, էներգետիկայի ոլորտում որոշ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև միջոցներ կտրամադրվեն ֆինանսական ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարչության նախագահ Թոմաս Միրոուն (Thomas Mirow) նշել է, որ այդ միջոցները հնարավորություն կտան հաստատել տնտեսական և ֆինանսական կայունություն արդեն 2010թ.: