Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՅՈՒՆԻՍԵՖ. 3.3 մլրդ դոլար՝ հակամարտություններում և այլ ճգնաժամերում հայտնված 48 միլիոն երեխաների համար
31/01/2017 18:53
Կիսվել

ՅՈՒՆԻՍԵՖ. 3.3 մլրդ դոլար՝ հակամարտություններում և այլ ճգնաժամերում հայտնված 48 միլիոն երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար հավաքագրելու կոչ է արել հակամարտություններում և այլ ճգնաժամերում հայտնված 48 միլիոն երեխաների աջակցության համար։

Թերսնուցումը «լուռ սպառնալիք» է երեխաների համար, – նշված է գործակալության 2017թ.-ի կոչում

31-ը հունվարի, 2017թ. Նյու Յորք: Աշխարհի վատթարագույն հակամարտությունների և այլ հումանիտար ճգնաժամերի մեջ ապրող 48 միլիոն երեխա աջակցություն կստանա այսօր մեկնարկած ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2017թ.-ի դրամական միջոցների հավաքագրման կոչի արդյունքում հանգանակված միջոցներից:

Սիրիայից Եմեն, Հարավային Սուդանից Նիգերիա երեխաները հայտնվել են անմիջական հարձակումների, նրանց տները, դպրոցներն ու համայնքները՝ փլատակների տակ, իսկ նրանց հույս ու ապագան` անորոշության մեջ: Ընդհանուր առմամբ, աշխարհի յուրաքանչյուր չորս երեխայից գրեթե մեկն ապրում է հակամարտության կամ աղետից տուժած երկրում:

«Երկրե-երկիր պատերազմները, բնական աղետները և կլիմայական փոփոխությունները էլ ավելի՛ շատ երեխաների են ստիպում լքել իրենց տները՝ նրանց բռնության, հիվանդությունների և շահագործման թիրախ դարձնելով», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ճգնաժամային ծրագրերի ղեկավար Մանուել Ֆոնթեյնը (Manuel Fontaine):

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաներն ուղղված մարդասիրական գործողությունների մեջ նախանշված են գործակալության 2017թ.-ի դրամական հանգանակության կոչը, որ կազմում է 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ գործակալության նպատակները, այն է՝ 48 երկրում երեխաներին անվտանգ ջուր, սնուցում, կրթություն, առողջապահություն և պաշտպանություն տրամադրել:

Ըստ գնահատականների, 7.5 միլիոն երեխա ծայրահեղ թերսնուցման վտանգի առջև կկանգի կոչը ներառող 48 երկրում, այդ թվում՝ շուրջ կես միլիոն երեխա թե՛ հյուսիարևելյալ Նիգերիայում և թե՛ Եմենում:

«Թերսնուցումը լուռ սպառնալիք է միլիոնավոր երեխաների համար»,- նշել է Ֆոնթեյնը: «Դրա հասցրած վնասներն անդառնալի են և երեխաներից առևանգում են իրենց ֆիզիկական և մտավոր ներուժը: Վատթարագույն դեպքում ծանր թերսնուցումը կարող է մահացու լինել»:

Կոչի արդյունքում հավաքագրվելիք դրամական միջոցների ամենամեծ մասը բաժին է ընկնելու սիրիական հակամարտության մեջ հայտնված ընտանիքներին և երեխաներին. հակամարտություն, որի 7 տարին է շուտով լրանում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդհանուր առմամբ Հանգանակված միջոցներից 1.4 միլիարդ դոլար կտրամադրվի թե՛ Սիրիայում գտնվող սիրիացի երեխաներին և թե՛ հարևան երկրներում որպես փախստական ապրողներին աջակցելու համար:

Ընդհանուր առմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների մյուս առաջնահերթությունները հետևյալն են՝

– Շուրջ 19 միլիոն մարդու անվտանգ ջրից օգտվելու հնարավորություն տրամադրել
– 9.2 միլիոն երեխայի ֆորմալ և ոչ ֆորմալ միջնակարգ կրթություն տրամադրել
– 8.3 միլիոն երեխայի պատվաստել կարմրուկի դեմ
– Գրեթե 2 միլիոն երեխայի տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն
– Բուժել ծանր ձևի թերսնուցում ունեցող 3.1 միլիոն երեխա

2016թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ

– 13.6 միլիոն մարդ անվտանգ ջրից օգտվելու հնարավորություն է ստացել
– 9.4 միլիոն երեխա պատվաստվել է կարմրուկի դեմ
– 6.4 միլիոն երեխա ինչ որ տեսակի կրթություն ստանալու հնարավորություն է ստացել
– 2.2 միլիոն երեխա բուժվել է ծանր ձևի թերսնուցումից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Կոչի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ https://www.unicef.org/hac2017/ կայքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար այցելե՛ք www.unicef.org կայքը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11