Աշխատանքային խորհրդակցություն մարզային ներդրումային ծրագրերի վերաբերյալ
Փետրվար 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության համապատասխան պաշտոնյաների, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության ղեկավարների հետ՝ մարզային ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը համակարգելու նպատակով։
Նախարարը հանձնարարել է իրականացնել ՀՀ վարչապետի մոտ քննարկված մարզային ներդրումային ծրագրերի ամենօրյա մոնիտորինգ։ Նախարար Սուրեն Կարայանը ՓՄՁ ԶԱԿ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի ղեկավարներին հանձնարարել է մշտական կապի մեջ լինել և աշխատել ներդրումային ծրագրերի հեղինակների հետ։
«Պետք է աշխատել առավելագույնս սեղմ ժամկետներում կատարել հանձնարարականները և շոշափելի արդյունք գրանցել»-, նշել է Սուրեն Կարայանը։