Տնտեսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 444.50-0.50
OIL:  BRENT - 62.04-0.58 WTI - 58.35-0.68
COMEX:  GOLD - 4217.00+0.61 SILVER - 61.12+5.78
COMEX:  PLATINUM - 1686.20+1.33
LME:  ALUMINIUM - 2856.50-1.09 COPPER - 11487.00-1.28
LME:  NICKEL - 14734.00-0.71 TIN - 39858.00-0.07
LME:  LEAD - 1978.50-1.00 ZINC - 3090.00-0.99
FOREX:  USD/JPY - 156.57+0.49 EUR/GBP - 1.1624-0.19
FOREX:  EUR/USD - 1.1624-0.19 GBP/USD - 1.3298-0.24
STOCKS RUS:  RTSI - 1108.49+0.51
STOCKS US: DOW JONES - 47560.29-0.38 NASDAQ - 23576.49+0.13
STOCKS US: S&P 500 - 6840.51-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 50602.80-0.10 TOPIX - 3389.02+0.12
STOCKS CHINA:  HANG SENG - 25540.78+0.42 SSEC - 3900.50-0.23
STOCKS EUR:  FTSE100 - 9642.01-0.03 CAC40 - 8052.51-0.69
STOCKS EUR:  DAX - 24162.65+0.49
10/12/2025  CBA:  USD - 381.82+0.16 GBP - 508.28-0.66
10/12/2025  CBA:  EURO - 444.21-0.19
10/12/2025  CBA:  GOLD - 51534+141 SILVER - 719.73+3.43
Ռոյալթիների վճարման նոր կարգը` լեռնահանքային ոլորտի զարգացման խթան
03/02/2017 18:43
Կիսվել

Ռոյալթիների վճարման նոր կարգը` լեռնահանքային ոլորտի զարգացման խթան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 3-ին հանդիպել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու ոլորտում սպասվելիք բարեփոխումները:

Նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին՝ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում համապատասխան օրենսդրական առաջարկություններ` 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսելու մեղմացնող փոփոխություններ: Արդյունքում` հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կկիրառվի 80% սահմանաչափ: Կհասհմանվի նաև մինչև օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը նշել է, որ Կառավարությունն առաջին անգամ է արձագանքում լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին, և սա ոլորտի համար լուրջ բարեփոխում է:

Նախարարը ներկաներից հետաքրքրվել է, թե ինչպիսի ազդեցություն կունենա որոշումը ոլորտի ակտիվության վրա:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Դավիթ Եդիգարյանը, շնորհակալություն հայտնելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը որոշման համար, նշել է, որ արդյունքում նոր ներդրումներ են ակնկալվում:

Նախարարը ներկաների հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտի մի շարք հարցեր ևս:

10/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.82
+0.16
Եվրո (EUR)
444.21
-0.19
Ռուբլի (RUR)
4.9178
-0.0556
Լարի (GEL)
141.6
+0.01
51534
+141
Արծաթ
719.73
+3.43