Պաշտոնական

USD BUY - 381.50-2.00 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 444.00+1.50 EUR SELL - 448.00+1.50
OIL:  BRENT - 61.69-0.72 WTI - 58.00-0.70
COMEX:  GOLD - 4276.40+1.19 SILVER - 62.86+1.03
COMEX:  PLATINUM - 1713.50+1.89
LME:  ALUMINIUM - 2856.50-1.09 COPPER - 11487.00-1.28
LME:  NICKEL - 14734.00-0.71 TIN - 39858.00-0.07
LME:  LEAD - 1978.50-1.00 ZINC - 3090.00-0.99
FOREX:  USD/JPY - 155.67+0.04 EUR/GBP - 1.1733+0.34
FOREX:  EUR/USD - 1.1733+0.34 GBP/USD - 1.339+0.17
STOCKS RUS:  RTSI - 1091.47-0.80
STOCKS US: DOW JONES - 48704.01+1.34 NASDAQ - 23593.86-0.25
STOCKS US: S&P 500 - 6901.00+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 50836.55+1.37 TOPIX - 3423.83+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 25976.79+1.75 SSEC - 3889.35+0.41
STOCKS EUR:  FTSE100 - 9703.16+0.49 CAC40 - 8085.76+0.79
STOCKS EUR:  DAX - 24294.61+0.68
12/12/2025  CBA:  USD - 381.77-0.07 GBP - 510.66-0.17
12/12/2025  CBA:  EURO - 447.7+0.68
12/12/2025  CBA:  GOLD - 51924+361 SILVER - 762.41+13.12
Կարեն Կարապետյանի մասնակցությամբ ներկայացվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը
04/02/2017 13:10
Կիսվել

Կարեն Կարապետյանի մասնակցությամբ ներկայացվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, շրջայցի ընթացքում ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկա ներդրումային ծրագրերին:

Օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատուցվում են նույնիսկ անվճար: «Անհրաժեշտ է աշխատել զբոսաշրջային գործակալությունների հետ: Պետք է համապատասխան դաշտ ստեղծել, որպեսզի բիզնեսը գա օդանավակայան, մատուցվեն տարբեր ծառայություններ»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ կլինեն նոր բյուջետային ավիաընկերություններ, որոնք տարբեր ուղղություններով թռիչքներ կկազմակերպեն Գյումրիից:

Վարչապետին են ներկայացվել Գյումրիի ածիկի արտադրության գործարանի կառուցման աշխատանքների ընթացքը: Գործարանի գործարկման արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ, այն տարեկան կտա մինչև 18 հազար տոննա արտադրանք, ինչը թույլ կտա ոչ միայն Հայաստանն ապահովել բարձրորակ ածիկի անհրաժեշտ քանակով, այլև` կազմակերպել արտահանում:

Կառավարության ղեկավարը եղել է նաև «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնում, որն իր դռները բացել է այսօր: Կարեն Կարապետյանը ծանոթացել է կենտրոնում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, եղել կինոյի, երաժշտության, քանդակագործության, արվեստի, արհեստի և խոհանոցային սրահներում: Կենտրոնում գործելու են տարբեր խմբակներ, իրականացվելու են սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր:

Այնուհետև Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի տարածքով, մասնավորապես, Շիրազի, Ռուսթավելի, Աբովյան փողոցներով, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, ծանոթացել դրանց ներկայիս վիճակին և դրանց առնչվող մասնավոր նախագծերին: Շրջայցից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որին ներկա են եղել պոտենցիալ ներդրողներ, շահագրգիռ գերատեսչությունների, կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը հնարավորություն կտա խթանել Գյումրիում տնտեսությունը և զբոսաշրջությունը: Ծրագրի կյանքի կոչման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ:

Շնորհանդեսի բացման խոսքում վարչապետ Կարապետյանը նշել է. «Մշակվել է հետաքրքիր և տրամաբանական ներդրումային ծրագիր, որը կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր: Եվ ամենակարևորը, այս ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է, որովհետև բոլորս և առաջին հերթին կառավարությունը, շահագրգռված ենք, որպեսզի Գյումրիում կատարվեն ներդրումներ: Այսօր կտանք մեծ ներդրումային ծրագրի մեկնարկ, որը տալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ: Ներկա դրությամբ ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք ևս ներդրում կատարեն: Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի»:

Շնորհանդեսի ընթացքում, կատարված վերլուծական աշխատանքների հիման վրա, մանրամասն ներկայացվել են ծրագրի տնտեսական հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ներդրումների հետվերադարձելիության մոտավոր ժամկետները, գնահատված ռիսկերը: Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվելու է 7 հազար 700 քմ տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով: Ծրագրի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային, նաև հարևան Վրաստանի փորձը:

Շնորհանդեսի շրջանակում ծավալվել է առարկայական քննարկում, որի ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Մի շարք բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ տեղում պատրաստակամություն են հայտնել մասնակցել և ներդրումային միջոցներ ուղղել Գյումրիի զարգացմանն ուղղված այս ծրագրին:

Կարեն Կարապետյանն, անդրադառնալով միջոցների հետվերադարձելիության վերաբերյալ ներկայացված վերլուծություններին, նշել է, որ դրանք համարում է իրատեսական: «Որպես նախկին բիզնեսմեն, ով բիզնեսում եղել է հաջողակ, ցանկանում եմ հավաստիացնել, որ ներդրված միջոցների հետվերադարձելիությունը լինելու է ավելի արագ, ներդրումային ֆոնդի առկայությունը չի սահմանափակելու բիզնեսմենների՝ որոշում կայացնելու ազատության աստիճանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն ունի 55 մլն դոլարի ծրագիր, որը նախապես վերաբաշխվել է ՀՀ տարբեր տարածաշրջանների վրա: «Մենք մտադիր ենք բանակցել և այդ ծրագրերի միջոցների որոշակի մասն ուղղել այս ներդրումային հիմնադրամ, ինչը նախատեսված չէր: Ֆոնդի հիմնումը և այս փողոցների վերականգնումը կարևորում ենք՝ որպես բիզնես գործընթացների ակտիվացման կատալիզատոր և պետությունն իր բոլոր գործիքակազմերով, բյուջետային ու դրամաշնորհային հնարավորություններով լինելու է այս հիմնադրամի կողքին»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքները, միաժամանակ շարունակել ներդրողների հետ ակտիվ համագործակցությունը ծրագրի իրականացման նպատակով:

12/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.77
-0.07
Եվրո (EUR)
447.7
+0.68
Ռուբլի (RUR)
4.7817
-0.0401
Լարի (GEL)
141.54
-0.02
51924
+361
Արծաթ
762.41
+13.12