
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել երկարացնել և վերանայել գազի մատակարարման պայմանագիրը, որի ժամկետը ավարտվում է 2011թ., ինչպես նաև այս երկրները քննարկում են երկրորդ գազամուղի կառուցման հնարավորությունը: Ինչպես նշել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն` այս նոր համագործակցության արդյունքում հնարավոր կլինի 2009թ. ավելացնել Թուրքիա մատակարարված գազի ծավալները, ինչպես նաև գազ մատակարարել Իսրայել և այլ երկրներ: