Տնտեսական

USD BUY - 382.50+0.00 USD SELL - 385.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 442.00+2.00
OIL:  BRENT - 64.71-1.09 WTI - 62.60-0.93
COMEX:  GOLD - 3393.30+0.29 SILVER - 34.68+0.06
COMEX:  PLATINUM - 1093.00+1.33
LME:  ALUMINIUM - 2463.50-0.10 COPPER - 9634.00+0.18
LME:  NICKEL - 15438.00-0.64 TIN - 31378.00+2.18
LME:  LEAD - 1985.00+0.20 ZINC - 2706.50+0.32
FOREX:  USD/JPY - 142.92-0.77 EUR/GBP - 1.1412+0.32
FOREX:  EUR/USD - 1.1412+0.32 GBP/USD - 1.3545+0.17
STOCKS RUS:  RTSI - 1138.31+0.54
STOCKS US: DOW JONES - 42427.74-0.22 NASDAQ - 19460.49+0.32
STOCKS US: S&P 500 - 5970.81+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 37747.45+0.80 TOPIX - 2785.13+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23654.03+0.60 SSEC - 3376.20+0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8801.29+0.16 CAC40 - 7804.67+0.53
STOCKS EUR:  DAX - 24276.48+0.77
04/06/2025  CBA:  USD - 383.76-0.1 GBP - 519.04+0.68
04/06/2025  CBA:  EURO - 436.91-0.58
04/06/2025  CBA:  GOLD - 41145-456 SILVER - 422.58+12.29
Դավիթ Լոքյան. այս տարի կարող ենք մինչև 1 մլրդ դոլարի ներդրումային խնդիրներ լուծել
06/02/2017 19:58
Կիսվել

Դավիթ Լոքյան. այս տարի կարող ենք մինչև 1 մլրդ դոլարի ներդրումային խնդիրներ լուծել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ընդհանուր ծրագրերը և այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման և տնտեսության առաջխաղացման:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նշելով, որ մեր երկրում լուրջ տարածքային անհամաչափություն կա, Լոքյանը փաստել է, որ երկրի ՀՆԱ-ի շուրջ 50 և ավելի տոկոսային մասն ապահովում է Երևանը. «Մարզերում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ցածր է, և այն համախառն արդյունքը, որ ստեղծվում է մարզերում, խիստ անբավարար է:Կառավարության ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է. ծանոթանալ յուրաքանչյուր մարզի բնական, արտադրական, մարդկային կապիտալի հնարավորություններին, դրանց հիման վրա կառավարություն ծրագրեր ներկայացնել, քննարկել դրանք և արդյունքում` համապատասխան պետական աջակցությամբ մարզերում խթանել տնտեսական զարգացումը»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ երկրի ՀՆԱ-ն բավականին փոքր է, ավելացված արժեք ապահովող արտադրանքների թիվը խիստ սահմանափակ է, ներմուծումը մեծ է, և տնտեսական ձեռնարկությունների ակտիվությունը, ոգևորությունը, աշխատատեղ ստեղծելու խնդիրներում բավականին պասիվ է: «Այս տեսակետից մենք ընդհանուր կոնցեպտ ունենք կառավարությունում. գտնել այն հնարավոր ուղիները, որոնց պարագայում մասնավորը պետության աջակցությամբ կսկսի ակտիվանալ, և պետության մեջ մեծ ավելացված արժեք կստեղծվի: Այն հայտարարությունները, այն լրատվությունը, որ արտերկրում և մեզ մոտ շրջանառվում է, որ մեր երկիրը շատ թույլ ներդրումային պոտենցիալ ունի, որ նույնիսկ մենք ծրագրեր չունենք, որոնք կարելի է ֆինանսավորել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այս 3 ամիսների ընթացքում կառավարությունը մարզերից և Երևանից ստացել է շուրջ 3,2 մլրդ դոլարի ծրագիր: Եթե նույնիսկ մենք պատկերացնենք, որ այդ ծրագրերի շուրջ 60 %-ը ռիսկային է, ավելացված արժեք չեն ապահովի, ՀՆԱ-ում շատ մեծ առաջընթաց չեն բերի, այսինքն` պետության կողմից դրանց ֆինանսավորումը դառնում է ոչ այնքան արդյունավետ, ապա ստացված ծրագրերի հիման վրա կարող ենք ասել, որ 2017 թ-ին մենք երկրում կարող ենք 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլարի ներդրումային խնդիրներ լուծել: Իսկ դա իր հերթին կհանգեցնի տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման: Այսինքն, այն պեսիմիզմը, որ մեր երկիրը փոքր ներդրումային պոտենցիալ ունի, իրականում այդպես չէ»,- շեշտել է նախարարը:

Լոքյանի խոսքով՝ աշխատանքային այցերի ընթացքում իրենց խնդիրը եղել է ամբողջ կառավարությունով կարողանալ հասանելի դառնալ գործարարին, համայնքապետին, մարզպետին, ովքեր կառավարում են, ղեկավարում են տարածքները: «Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել ենք, առաջարկել ենք, պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները կառավարությանը ներկայացնեն ծրագրեր: Տեղեկացնեմ ձեզ, որ մեր նախարարությունն է մարզերից ստացվող հիմնական ծրագրեր ընդունող բլոկը կառավարությունում, և արդյունքում ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝ գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն և այլ բազմապիսի ծրագրեր»,- նշել է նա:

Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձև ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն, և փոխանցվել է բոլոր մարզեր և համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձևով է լրացնում իր առաջին հայտը: Ապա ծրագրերը նախարարությունից փոխանցվում են Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ` 5-օրյա ժամկետում ուսումնասիրության համար, որից հետո 7-օրյա ժամկետում` Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են  նախարարություն և ներկայացվում կառավարության հարթակում: Հարթակը կազմված է վարչապետից, փոխվարչապետից, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներից և այն ոլորտների ղեկավարներից, որոնք ուղղակիորեն առնչվում են տնտեսական զարգացման խնդիրներին: Օրինակ, առաջին 5 մարզերի համար նախարարությունը կառավարության հարթակ է ներկայացրել 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն:

«Ինչ է նշանակում դա: Քննարկման արդյունքում հիմնավորվել է, որ այս կարգի ծրագրերը կարող են լինել արդյունավետ, ռիսկայնությունը փոքր է, կապահովեն հավելյալ արժեք սեփականատիրոջ համար, կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն, և ունեն համապատասխան շուկա: Այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն, և առաջին հերթին վտանգավոր են տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, չեն ստանում դրական եզրակացություն: Պետությունը հայտարարել է, որ եթե ծրագրերն առանձնահատուկ են, հեռանկարային են, ապա պետությունը «պետություն-մասնավոր հատված» համագործակցության կոնցեպտի շրջանակներում իր վրա պարտականություն է վերցնում լուծելու ենթակառուցվածքների օժանդակության խնդիրը, այսինքն` օգնում է էլեկտրականություն, գազ, ջուր, ճանապարհ ունենալու հարցում: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում պանրի արտադրության ծրագիրը քննարկվել է իմ նշած հարթակներում և ունեցել դրական եզրակացություն, բայց քաղաքացին չի կարողանում օգտվել բնական գազից, քանի որ այն մոտավորապես 400 մ հեռավորության վրա է: Վարչապետի հանձնարարություն եղավ, որպեսզի ՏԿԶ նախարարությունը, Գազպրոմ ընկերությունը և տարածքային զարգացման հիմնադրամը համատեղ հնարավորինս ապահովեն քաղաքացու՝ բնական գազով իր տնտեսությունը վարելու հնարավորությունը, որը պետք է բերի ինքնարժեքի իջեցման, շուկայում մրցունակության ապահովման:

Եթե դուք նայեք դրական եզրակացություն ստացած ծրագրերը, ապա կտեսենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ, որպեսզի համապատասխան գերատեսչությունը լուծի տվյալ խնդիրը: Օրինակ, շինշիլագործության ծրագիրը, 20-օրյա ժամկետ է տրված, որպեսզի Գյուղատնտեսության նախարարությունը ապահովի տվյալ ծրագիրն ընթացքի մեջ մտնելու հարցը»,- շեշտել է Տարածքային կառավարման նախարարը:

Այս ընդհանուր կոնտեքստում մարզային այցելությունների արդյունքում ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են շուրջ 200 մլրդ դրամ՝ շուրջ 350 մլն դոլարի սահմաններում ներդրումային ծրագրեր: «Հասկանալի է, որ այդ ծրագրերի որոշակի մասը կարող են էֆեկտիվ չգնահատվել, ռիսկային լինել, բայց որ բավականին լուրջ ներդրումային պոտենցիալ կա մեր մարզերում և կան համապատասխան մարդիկ, ովքեր փորձում են այդ ուղղությոններով զբաղվել, դա միանաշանակ է: Ինչպես ենք մենք կարողանալու ներդրումային ծրագրերին ընթացք տալ: Իմ նշած հարթակներում քննարկումները դեռևս չեն երաշխավորում այդ ծրագրերի ֆինանսավորումը: Կենտրոնական բանկը ստեղծել է հատուկ թիմ, որը մարզերում է սկսել ուսումնասիրել այս ծրագրերը, դրանց էֆեկտիվությունը և որից հետո միայն համապատասախան բանկերի միջոցով կլինի ֆինանսավորում: Բացի այդ մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ և մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ»,- նշել է Դավիթ Լոքյանը:

Նախարարի համոզմամբ՝ ՀՀ-ն ունի բավականին մեծ ներդրումային պոտենցիալ: Երկիր, որը շուրջ 3 և ավելի մլրդ դոլարի ներմուծում է իրականացնում, չի կարող չունենալ ներդրումային պոտենցիալ:

«Ներմուծվող ապրանքատեսակների մի մասը կարող ենք արտադրել Հայաստանում` որակով, ցածր ինքնարժեքով և մրցակցային: Տեղեկացնեմ, որ նախարարությունն ունի ներդրումային 2-րդ բլոկը՝ որը, կարելի է համարել սկսված: Մոտավոր դա կազմում է 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որոնց բացարձակ մեծամասնությունը արտերկրի դրամաշնորհային միջոցներն են: Շուրջ 7 ծրագիր ունենք, որոնց ֆինանսավորումն արդեն արված է Եվրամիության դրամաշնորհների հաշվին, և պետության համաֆինանսավորմամբ, ի դեպ, պետությունն այս ծրագրերի ուղղակի պատասխանատու է, քանի որ 25 տոկոսի չափով ինքը մասնակցում է այդ ծրագրերին:Այս ծրագրերն ապահովելու են առաջիկա տարվա ընացքում 500 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով: Օրինակ Վայքում ստեղծվելու է առաջին արևային կայանը, կամ Կապանի տարածաշրջանում պետք է ստեղծվի թափոններից պլաստմասայի արտադրություն, Նոյեմբերյանում կստեղծվի վերամշակող ձեռնարկություն: Սրանք խոշորացման և տարածքների համաչափ զարգացման առաջին խոշոր ծրագրերն են:

Արդյունքում, մեր ծրագրային ներդրումային բլոկի արդյունքում՝ 34 մլրդ դրամի շրջանակում արդեն ուղղակի ֆինանսավորում ունենք տարածքներում և սպասում ենք շուրջ 100 և ավելի մլրդ դրամի մասնավոր հատվածներում ներդրում, որում պետք է պետությունն իր մասնակցությունն ունենա, աջակցություն ցուցաբերի:

Կարևորվում է նաև համայնքային բյուջեներով իրականացվող ներդրումները, որոնք կազմում են շուրջ 15 մլրդ դրամի չափ և ուղղված են շենք-շինությունների կառուցմանը, սարքավորումների ձեռքբերմանը: Մեր խնդիրը պետք է դառնա մեծացնել համայնքների սեփական եկամուտների ծավալը: 2017 թ-ին մենք պլանավորել ենք, որ համայնքային բյուջեները պետք է ավելանան շուրջ 3 մլրդ դրամի չափով՝ մոտ 10 %-ի չափով: Դա բավականին մեծ ծավալ է, որպեսզի համայնքները կարողանան իրենց քաղաքացիներին լրացուցիչ ծառայություններ մատուցել»,- եզրափակել է նախարարը:

04/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.76
-0.1
Եվրո (EUR)
436.91
-0.58
Ռուբլի (RUR)
4.8986
+0.0236
Լարի (GEL)
140.52
-0.04
41145
-456
Արծաթ
422.58
+12.29