Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.50
EUR BUY - 433.00+1.00 EUR SELL - 437.50+1.50
OIL:  BRENT - 106.73+1.39 WTI - 104.70+1.72
COMEX:  GOLD - 4688.30+0.26 SILVER - 73.14-1.47
COMEX:  PLATINUM - 1926.60-1.38
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 159.34+0.39 EUR/GBP - 1.1547-0.13
FOREX:  EUR/USD - 1.1547-0.13 GBP/USD - 1.3243+0.05
STOCKS RUS:  RTSI - 1076.44-0.81
STOCKS US: DOW JONES - 46565.74+0.48 NASDAQ - 21840.95+1.16
STOCKS US: S&P 500 - 6575.32+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 53739.68+5.24 TOPIX - 3670.90+4.95
STOCKS CHINA:  HANG SENG - 25294.03+2.04 SSEC - 3948.55+1.46
STOCKS EUR:  FTSE100 - 10364.79+1.85 CAC40 - 7981.27+2.10
STOCKS EUR:  DAX - 23298.89+2.73
01/04/2026  CBA:  USD - 377.23+0.07 GBP - 501.72+3.87
01/04/2026  CBA:  EURO - 437.55+5.36
01/04/2026  CBA:  GOLD - 55891+971 SILVER - 881.54+23.63
Ազերիները հրանոթներից և ականանետերից կրակ են արձակել հայկական դիրքերի ուղղությամբ
07/02/2017 22:20
Կիսվել

Ազերիները հրանոթներից և ականանետերից կրակ են արձակել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 7-ին տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո, շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85 մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից, ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չունի:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Նման սադրանքերի շարունակականության դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակն, Արցախի պետական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով, իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի»:

01/04/2026
դրամ
Դոլար (USD)
377.23
+0.07
Եվրո (EUR)
437.55
+5.36
Ռուբլի (RUR)
4.6646
+0.0363
Լարի (GEL)
140.01
+0.19
55891
+971
Արծաթ
881.54
+23.63