Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սուրեն Կարայանի խոստացած 500 միլիոնը՝ ըստ ոլորտների
08/02/2017 20:56
Կիսվել

Սուրեն Կարայանի խոստացած 500 միլիոնը՝ ըստ ոլորտների

Հանրության ուշադրությանն ենք ներկայացնում 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։

Նախարարությունը ուսումնասիրել է կոնկրետ ներդրումային ծրագրերը, կազմակերպությունների հետ քննարկել պետության աջակցության գործիքակազմից անհրաժեշտ օժանդակությունը և տրամադրել այն՝ ըստ կարիքների։ Արդյունքում 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում և  5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ծրագրերի ֆինանսական աղբյուրները առկա են և հստակեցված։

Նախարարությունն իրականացնում է այս աշխատանքների մշտադիտարկում և այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։

Ներդրումները կունենան հետևյալ կառուցվածքը․

– Ըստ ոլորտների, – Ըստ մարզերի

Ներդրողների և բիզնեսի հետ աշխատանքը նախարարություոնում անընդհատ գործընթաց է․ նախարարությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը, որոնց արդյունքում կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ և կիրականացվի 11,8 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Միաժամանակ, ակնկալվում է նաև շուրջ 100 մլն դոլարի պորտֆելային ներդրումներ հայկական ընկերությունների բաժնետոմսերում։

Ներդրողներն օգտվում են պետության  աջակցության գործիքակազմից, մասնավորապես՝

– ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար

– գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն

– ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ

– ՓՄՁ պետական աջակցության գործիքներ

– Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ

– Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում

– Լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով

– Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2