Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Վահան Մարտիրոսյան. Հայաստանի ճանապարհաշինություն, կապի և ՏՏ ոլորտում սպասվում է 116 մլն դոլարի ներդրում
09/02/2017 11:11
Կիսվել

Վահան Մարտիրոսյան. Հայաստանի ճանապարհաշինություն, կապի և ՏՏ ոլորտում սպասվում է 116 մլն դոլարի ներդրում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 2017 թվականի համար նախատեսում է շուրջ 116 մլն դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրերը կիրականացվեն առանցքային նշանակություն ունեցող 3 ոլորտներում՝ ճանապարհաշինություն, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ: «Կառավարության կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մասով ներկայացված հիմնական ներդրումային ծրագրերը ֆինանսավորվելու են 3 ձևաչափով՝ պետական բյուջեից, վարկային և մասնավոր ներդրումային ծրագրերի միջոցներով»,-ասաց նախարարը` հավելելով, որ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման և սպասարկման համար պետական բյուջեից կկատարվի շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի, վարկային միջոցներից՝ շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:

«Վարկային միջոցներից ներդրումները կարող են տարվա ընթացքում փոփոխվել դեպի ավելացում: Դա կախված է նաև ՀՀ բյուջետային մուտքերից, քանի որ Ֆինանսների նախարարության հետ քննարկվում է վերանայել վարկային ծրագրերի ավելացումը: Իսկ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ օրերս տարածած հայտարարության մեջ ըստ ոլորտների նշված ներդրումային ծրագրերի ցանկում ներառված են նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Այստեղ մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է իրականացնել շուրջ 65 մլն ԱՄՆ դոլարի ներդրում»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Անդրադառնալով կապի և ՏՏ ոլորտում մասնավոր ֆինանսավորմամբ նախատեսվող ծրագրերին` նախարարը նշեց, որ այն ներառում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինում և արդիականացում: «Սա հնարավորություն կընձեռի ՀՀ ամբողջ տարածքում ընդլայնելու, բարելավելու ցանցի, կապի և մատուցվող ծառայությունների որակը և հասանելիությունը», – ասաց նախարարը: Մասնավոր ներդրումային ծրագրի միջոցով ՏՏ ենթակառուցվածքների ոլորտում նախատեսվում է Հայաստանում ստեղծել «Տվյալների մշակման» կենտրոն, որտեղ կարող են տեղակայվել պետական և մասնավոր հատվածների էլեկտրոնային բովանդակությունը և տվյալները: Պետական բյուջեի միջոցներով, ըստ նախարարի, ՏՏ ոլորտում իրականացվելու է ներդրումային 2 ծրագիր, որը ներառելու է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունները, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը:

«Ճանապարհաշինության ոլորտում ևս նախատեսվում են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք ներառում են պետբյուջեի միջոցներով 2017թ. ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում, շուրջ 50 կմ երկարությամբ պետական նշանակության ավտոճանապարհների և դրանց վրա գտնվող կամուրջների, թունելների հիմնանորոգում»,-ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը: Ճանապարհաշինության ոլորտում՝ վարկային միջոցների ֆինանսավորմամբ, 2017 թվականին կշարունակվեն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր՝ «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի» ներդրումային ծրագիրը, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման վարկային ծրագիրը, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը: «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ կմեկնարկի ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի կամրջի կառուցման ծրագիրը», – հավելեց Վահան Մարտիրոսյանը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85