2016թ.-ին Հայաստանում կտրուկ աճել են ադամանդի ներմուծման և արտահանման ծավալները
ՀՀ ՊԵԿ կողմից հրապարակված տվյալների համաձայն 2016թ.-ին Հայաստան է ներմուծվել 58.73 մլն դոլար մաքսային արժեքով 160.2 հազար կարատ ադամանդ։ 2015թ.-ի ցուցանիշների համեմատ ներմուծման ծավալներն աճել են 98.99%-ով, իսկ մաքսային արժեքն աճել է 64.97%-ով։
Միևնույն ժամանակ արտահանման ծավալներն աճել են 132.4%-ով և կազմել 69.5 հազար կարատ, իսկ մաքսային արժեքն աճել է 51.46%-ով և կազմել 45 մլն դոլար։