Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև ստորագրվել է ապահովագրության ոլորտում համագործակցության հուշագիր
09/02/2017 18:32
Կիսվել

ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև ստորագրվել է ապահովագրության ոլորտում համագործակցության հուշագիր

Փետրվարի 9-ին ՀՀ կենտրոնական բանկ է այցելել ԻԻՀ կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԻԻՀ ապահովագրական ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների ղեկավարները:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է երկու երկրների կողմից ապահովագրության ոլորտում փոխգործակցության ամուր հիմքերի ձևավորմանն ուղղված քայլերը: Նա հույս է հայտնել, որ այս այցը, ինչպես և վերջինիս շրջանակներում ՀՀ ապահովագրական ընկերությունների հետ կայացած հանդիպումները կնպաստեն ապահովագրության ոլորտում համագործակցության խթանմանն ու ամրապնդմանը:

Այցի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև ապահովագրության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում:

Հուշագրի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել ապահովագրության ոլորտում համագործակցության համար: Հուշագրի համաձայն կողմերը համաձայնվում են

– ապահովագրական ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել երկու երկրների քաղաքացիների համար,

– համագործակցել վերաապահովագրության ոլորտում,

– իրենց ներպետական օրենսդրության շրջանակներում, հիմքեր նախատեսել ապահովագրական ընկերությունների ներկայացուցչություն ապահովելու համար,

– իրականացնել փոխադարձ ուսումնական ծրագրեր, սեմինարներ, փորձի փոխանակման այցեր:

Նշենք, որ ապահովագրության ոլորտում ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև համագործակցության նմանատիպ հուշագիր կնքվել է նաև 2009 թ.-ին:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41