
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրելու նպատակով Իգոր Շուվալովը կայցելի Թեհրան
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը փետրվարի 21-ին կայցելի Իրան` այդ երկրի և Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ռիա Նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ առաջին փոխվարչապետի ներկայացուցիչը:
«Առաջին փոխվարչապետը փետրվարի 21-ին կայցելի Թեհրան: Նախատեսվում է, որ Շուվալովն աշխատանքային հանդիպումներ կունենա Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմատզադեին և Ենթակառուցվածքների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հանդիպումների հիմնական թեման է լինելու ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
ԵԱՏՄ անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: