
2016թ. Հայաստանում 2 անգամ «պակասել են» կեղծ փողերը
2016 թվականին մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 602 հանցագործություն՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում գրանցված 816-ի դիմաց: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 172: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է ավելի քան 2 անգամ. 2015 թվականին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 371 դեպք: