ՀՀ կառավարություն. 1 մլրդ դրամ՝ մարզերի հրատապ հիմնախնդիրների լուծմանը
Կառավարությունը որոշել է ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով գումար հատկացնել ՀՀ մարզպետարաններին: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն ՀՀ դրամ գումար հատկացնել ՀՀ մարզերում դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով: Արդյունքում կլուծվեն սոցիալական բնույթի և կենսական նշանակություն ունեցող հարցերը:
Համապատասխան որոշման ընդունմամբ գործադիրը սահմանել է կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը, որն ուղղված է սպանդի գործընթացում պահանջվող անվտանգության երաշխիքների ապահովմանը, անասնաբուժական հսկողության մակարդակի բարձրացմանը, իրացվող մթերքի նույնականացման և վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիության ապահովմանը: