ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՆԱԲՈՒԿՈ (NABUCCO) ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեն Վադամսը հայտարարել է, որ Ադրբեջանի ռեսուրսները ներկա պահին բավարար են Նաբուկո (Nabucco) ծրագրի մեկնարկման համար, սակայն բավարար չեն երկարաժամկետ ծրագրի ապահովման համար: Նա նաև անդրադարձել է Պրահայում համաձայնագրի կնքման գործընթացին և նշել, որ այն կարծիքը, թե Ղազախստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը Ռուսաստանի ազդեցությամբ պայմանավորված չեն ստորագրել համաձայնագիրը, չի համապատասխանում իրականությանը: Այդ երկրների հետ համաձայնագրի ստորագրում նախատեսվում է մոտ ապագայում: Հիշեցնենք, որ Նաբուկո (Nabucco) գազամուղի կառուցման ծրագիրընախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա Կենտրոնական Ասիայի երկրներին և Ադրբեջանին գազ մատակարարել Եվրոպական երկրներին: