![2016թ. Հայաստան-ԱՄՆ առևտրի ծավալը կրճատվել է շուրջ 20%-ով](https://b24.am/pub/uploads/2017/02/glags_armenia_usa_415608074.jpg)
2016թ. Հայաստան-ԱՄՆ առևտրի ծավալը կրճատվել է շուրջ 20%-ով
2016 թվականին Հայաստանը ԱՄՆ-ի հետ իրականացրել է շուրջ 127 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 20%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացրած տվյալների՝ հաշվետու տարում հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում Հայաստանից ԱՄՆ արտահանումը կազմել է մոտ 38.79 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 88.10 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 2.2%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 2.7%:
Նշենք նաև, որ 2016 թվականի արդյունքներով ԱՄՆ-ի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևրի ընդհանուր ծավալում կազմել է 2.5%: