ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 8.1%-ՈՎ
Ռոսստատ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն Ռուսաստանում արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 16.9%-ով, իսկ այդ նույն ցուցանիշը այս տարվա մարտ ամսվա հետ համեմատած կրճատվել է 8.1%-ով: Այսպիսիով, արդյունաբերական արտադրանքի ինդեքսն ապրիլ ամսում մարտ ամսվա համեմատությամբ կազմել է 91.9%: Նշենք նաև, որ Ռոսստատ վիճակագրական ծառայության վերլուծությունների համաձայն արդյունաբերական որոշ ճյուղերում վեջին երկու ամիսների ընթացքում գրանցվել է հիմնական ցուցանիշների գծով աճ: