ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ ՇԱՀՈՒՅԹԸ 2008Թ.-ԻՆ ԱՃԵԼ Է 4 ԱՆԳԱՄ
Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն Ռուսաստանի Բանկի շահույթը 2008թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտ 4 անգամ և կազմել 97,788 մլրդ ռուբլի: Այս միջոցների մի մասը, Ռուսաստանում գործող օրենսդրության համաձայն, կուղղվի պետական բյուջե: Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Բանկի եկամուտներն աճել են 1,5 անգամ և կազմել 764,421 մլրդ ռուբլի, իսկ ծախսերն աճել են 1,4 անգամ և կազմել 666,633 մլրդ ռուբլի: