Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը Հայաստանի էներգաարտադրության կառուցվածքում ավելացել է
21/02/2017 14:50
Կիսվել

Փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը Հայաստանի էներգաարտադրության կառուցվածքում ավելացել է

Փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ավելացել է։ Նախորդ տարի այն կազմել է  արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 13 տոկոսը, որը 4 տոկոսով գերազանցել է 2014թ. ցուցանիշը։ Էներգաարտադրության կառուցվածքում փոքր ՀԷԿ-երի մասնաբաժնի փոփոխությունը կապված է ինչպես կայանների թվի, այնպես էլ արտադրության ծավալների ավելացման հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 178 փոքր հիդրոկայան։ Նախորդ տարվա ընթացքում դրանց քանակը համալրվել է 5-ով։ Փոքր ՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ։ 2016թ. դրանք արտադրել են գրեթե 957 մլն.կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի քանակը կշարունակի ավելանալ:

«Ըստ տրամադրված լիցենզիաների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում է գտնվում ևս 39 ՓՀԷԿ՝ նախագծային մոտ 74 մեգավատ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտ/ժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ»,- ասաց Հայկ Բադալյանը։շ

Ըստ նրա, Հայաստանը լուրջ կարևորություն է տալիս արդյունավետ, բնապահպանական տեսանկյունից՝ անվտանգ փոքր ՀԷԿ-երի  կառուցման գործընթացին՝ այն  համարելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություններից մեկը:

Հիշեցնենք, որ շարունակվում է ՀԷԿ-երի նկատմամբ տեխնիկական նոր պահանջների սահմանման գործընթացը:  Այն  հնարավորություն կտա բարելավել շահագործման պայմանները և ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6