Բիզնես

USD BUY - 381.00-1.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 444.00+1.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 65.50-2.02 WTI - 61.97-2.15
COMEX:  GOLD - 3639.80+0.60 SILVER - 41.51-0.12
COMEX:  PLATINUM - 1382.80-0.75
LME:  ALUMINIUM - 2600.50+0.35 COPPER - 9897.50-0.01
LME:  NICKEL - 15235.00-0.01 TIN - 34314.00-0.70
LME:  LEAD - 1985.00-0.03 ZINC - 2861.00+0.62
FOREX:  USD/JPY - 147.38-0.55 EUR/GBP - 1.1717+0.39
FOREX:  EUR/USD - 1.1717+0.39 GBP/USD - 1.3506+0.41
STOCKS RUS:  RTSI - 1120.73+0.65
STOCKS US: DOW JONES - 45400.86-0.48 NASDAQ - 21700.39-0.03
STOCKS US: S&P 500 - 6481.50-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 43018.75+1.03 TOPIX - 3105.31+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 25417.98+1.43 SSEC - 3812.51+1.24
STOCKS EUR:  FTSE100 - 9208.21-0.09 CAC40 - 7674.78-0.31
STOCKS EUR:  DAX - 23596.98-0.73
05/09/2025  CBA:  USD - 382.77+0.52 GBP - 515.9+1.96
05/09/2025  CBA:  EURO - 447.46+2.1
05/09/2025  CBA:  GOLD - 43642-62 SILVER - 504.13+1.98
Հայաստանը մի շարք երկրներում ՏՏ ներկայացուցիչներ կունենա
24/02/2017 21:12
Կիսվել

Հայաստանը մի շարք երկրներում ՏՏ ներկայացուցիչներ կունենա

ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին ստորագրվեց  «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիրը: Կառավարության անունից հուշագիրը ստորագրելու լիազորությունը տրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Հուշագիրը ստորագրեցին նախարար Վահան Մարտիրոսյանն ու «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

Փաստաթղթի համաձայն` պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ, որոնք կնպաստեն երկրի տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, ՏՀՏ ոլորտի արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակի ապահովմանը:

Հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցնում ՏՀՏ ոլորտում, այն տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է, այս հուշագիրը կնպաստի Հայաստանի` միջազգային հարթակներին առավել արդյունավետ ինտեգրվելուն, ինչպես նաև ներդրումների խթանմանը:

Ներկայացուցչական գրասենյակների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, հնարավորության սահմաններում, անհատույց կտրամադրի գրասենյակային տարածք օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատներում և հյուպատոսական հիմնարկներում:

Ընկերությունն էլ իր հերթին պարտավորվում է ապահովել ներկայացուցչական գրասենյակների աշխատակիցների աշխատավարձի, վերապատրաստման, տեխնիկական հագեցվածության և այլ ընթացիկ ծախսերը ամբողջ ծավալով:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն դոլարի ներդրում մասնավորի կողմից:

05/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.77
+0.52
Եվրո (EUR)
447.46
+2.1
Ռուբլի (RUR)
4.7
-0.0052
Լարի (GEL)
142.16
+0.22
43642
-62
Արծաթ
504.13
+1.98