Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Վարչապետ Կարապետյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը
26/02/2017 21:17
Կիսվել

Վարչապետ Կարապետյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը:

Պետական կառավարման մարմինների ղեկավարները վարչապետին զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված միջոցառումների, ինչպես նաև ծրագրով նախատեսված որոշ կետերի չկատարման կամ թերի կատարման պատճառների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի և վերջնական կատարման ժամկետի վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին և կատարողականների որակին՝ հանձնարարելով պահպանել աշխատանքային կարգապահությունը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև գերատեսչությունների ներկայացված ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետը հետաքրքրվել է այս ուղղությամբ արվող քայլերից՝ ծրագրերի մեկնարկի ժամկետից, գործընկերների հետ համագործակցությունից, ֆինանսական աղբյուրների հստակեցումից և այլն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը և ամենօրյա վերահսկողության տակ պահել այս հարցը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները զեկուցել են ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին: Ներկայացվել են առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները: Գյուղատնտեսության ոլորտում գերակա ծրագրերը հետևյալն են՝ գյուղատնտեսության մեխանիզացիա և լիզինգ, վակցինացիա, պարարտանյութի, դիզվառելիքի և վարկային տոկոսների սուբսիդավորում, աջակցություն համայնքների զարգացմանը, հակակարկտային կայանների ցանցի ընդլայնում, ոռոգման կաթիլային համակարգի ներդրում, մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպում: Սպորտի և երիտասարդության ոլորտում գերակա ծրագրերն են՝ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածում, առողջ ապրելակերպի խթանմանն ու մտածելակերպի փոփոխությանն ուղղված միջոցառումների իրականացում: Աշխատանքի և սոցիալական ոլորտում գերակա ծրագրերն են՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, անապահովության գնահատման համակարգի մեթոդաբանության, բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման համակարգերի արմատական վերանայում, կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացում, ինչպես նաև էլեկտրոնային սոցիալական ծառայությունների ամբողջական համակարգի ներդրում և այլն: «Յուրաքանչյուր գերատեսչության գերակա խնդիրները և ծրագրերը պետք է լինեն կոնկրետ 2017 թ. համար՝ հստակ նախատեսված ժամկետով, պատասխանատուով և արդյունքով», – ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նման ձևաչափով խորհրդակցությունների ժամանակ քննարկվելու են մի քանի գերատեսչությունների գերակա խնդիրներն ու ծրագրերը, որպեսզի կառավարության բոլոր անդամները տեղյակ լինեն միմյանց անելիքներից:

Վարչապետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նաև պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորել է կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը՝ հորդորելով լինել ակտիվ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01