ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՄԻՋԻՆԸ 3%-ՈՎ
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են միջինը 3%-ով: Dow Jones ինդեքսն աճել է 2,85%-ով և կազմել 8504,08 կետ, բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 3,11%-ով և սահմանվել 1732,36 կետ, իսկ S&P”s 500 ինդեքսն աճել է 3,03%-ով և հասել 909,62 կետի: Վերլուծաբանների կարծիքով ինդեքսների աճը պայմանավորված է հիփոթեքային շուկայում և բանկային ոլորտում նկատվող կայունացման միտումներով: