Իգնատի Առաքելյանը ներկա է գտնվել ՍԱՊԾ սպասարկման նոր կենտրոնի բացմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունան սպասարկման նոր կենտրոնի բացմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի և ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, զրուցել արտահանում և ներմուծում իրականացնող տնտեսավարողների հետ: