Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին
06/03/2017 13:13
Կիսվել

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին

Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Euronews- ին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

– Պարո՛ն նախագահ, շնորհակալություն Բրյուսելում Euronews- ին հանդիպելու համար ԵՄ- ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո: Արդյո՞ք դա քայլ առաջ է կամ հետ Ասոցացման համաձայնագրից, որը Հայաստանը չստորագրեց 2013թ- ին:

– Ինչ վերաբերում է տնտեսական մասին, մենք ուղղակի պետք է այնպես անեինք, որպեսզի այս փաստաթղթով մենք հիմքեր չստեղծեինք, որպեսզի խախտեինք մեր մյուս պարտավորվածությունները:

– Սակայն Ռուսաստան դեմ դուրս եկավ Ասոցացման համաձայնագրերին Հայաստանի, Ուկրաինայի հետ: Արդյո՞ք Դուք ստիպված եք թուլացնել փաստաթուղթը, որպեսզի այն Ռուսաստանի համար ընդունելի լիներ:

– Մենք խոսում էինք «և՛, և՛»-ի մասին, այսինքն` և՛ Ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել մի գնացեք ստորագրելու: Ռուսական կողմն ասել է, եթե պետք է ստորագրեք, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ չպետք է լինեք, ապա Դուք պարտավոր պետք է լինեք օրինակ` էներգակիրները գնել միջազգային գներով:

– Արդյոք Դուք դիտարկու՞մ եք Եվրասիական տնտեսական միությունը, որպես ԵՄ-ին համարժեք` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք Ռուսաստանն ունի:

– Գիտեք համարժեքության մասին խոսելը կարծում եմ դեռևս վաղ է: Կարծում եմ հիմա ճիշտ է խոսել այդ երկու համակարգերի համագործակցության մասին: Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր:

– Դուք ի՞նչ կարող եք առաջարկել ԵՄ-ին: Իհարկե, ֆուտբոլիստները, ինչպես Մխիթարյանը, լավ արտահանում են, սակայն, այլ ի՞նչ:

– Գիտեք մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ` Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, բայց ամենակարևորը մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի հարևան:

– Հայաստանը հենվում է Ռուսաստանի վրա անվտանգության առումով: Արդյոք Դուք փնտրու՞մ եք այլընտրանքներ, օրինակ` ՆԱՏՕ- ն:

– Գիտեք, ես երեկ հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Ես նրան հրավիրել եմ Հայաստանը, որպեսզի մենք միասին կարողանանք ի մի բերե լայն աշխատանքը, որ կատարել ենք այս 25 տարիների ընթացքում: Այնպես որ այս համագործակցությունը երբեք չի խոչընդոտում ՀԱՊԿ- ում մեր համագործակցությանը Ռուսաստանի հետ:

– Ապրիլյան ընտրություններում ՀՀԿ ցուցակում չկա Սերժ Սարգսյանի անունը: Արդյոք դա նշանակում է, որ դուք հեռանու՞մ եք քաղաքականությունից:

– Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում մեր ընդդիմության անհանգստությունը, որ խորհրդարանական ընտրություններում մենք կօգտագործենք իշխանական ռեսուրսներ: Դա նշանակում է, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին դրսևորվելու:

– Ու՞ր եք տանում ներկայիս նախագահական համակարգ ունեցող Հայաստանը: Ինչ է այն դառնալու:

– Բոլոր հայերի համար ցանկալի երկիր: Իմ խորին համոզմամբ խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարման: Եվ սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին, և ընդհանրապես քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Դա ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ դժգոհեն, քան ուրիշները:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11