Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Հայաստանը կմասնակցի հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին
06/03/2017 20:14
Կիսվել

Հայաստանը կմասնակցի հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը մարտի 5-8-ը կմասնակցի Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):

Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, և ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքն ունենում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների և մասնավոր ընկերությունների շուրջ 25 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի ավելի քան 125 երկրից։  Հավաքի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն տարբեր երկրներում հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, բնական ռեսուրսների կառավարման, պետական վերահսկողության և կարգավորող օրենսդրության պահանջները, ինչպես նաև հանքերի առավել արդյունավետ և անվտանգ շահագործման մեթոդներն ու բնապահպանական ռիսկերի կառավարման մեխանիզմները։ Տորոնտոյի համաժողովը հանքարդյունաբերության հարցերով աշխարհի ամենախոշոր հավաքն է, որտեղ  վեր են հանվում ոլորտի համաշխարհային մակարդակի խնդիրները, դրանց ժամանակակից լուծումներն ու  զարգացման առաջնահերթությունները։

Տորոնտոյի  ամենամյա հավաքին մշտապես մասնակացում են նաև հանքարդյունաբերական ոլորտի հայաստանյան ընկերությունները։ Այս տարվա հավաքին, արդեն 12-րդ անգամ Հայաստանից ներկայացված կլինի Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող Լիդիան ինթըրնեյշնլը՝ որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված, նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերություն, որը հանդիսանում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ամենախոշոր ներդրումային ծրագրի հեղինակը։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29