Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Կբարելավվի գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակը
06/03/2017 20:42
Կիսվել

Կբարելավվի գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակը

Աշխարհի բոլոր պետությունների համար կենդանիների վարակիչ, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը և արդյունավետ իրականացումը համընդհանուր խնդիր է: Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման բարձր ռիսկայնությունից և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»ծրագրի շրջանակներում մի շարք հիվանդությունների նկատմամբ իրականացվում են  անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայություների մատուցումը պատվիրակվում է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակի բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով այս տարի«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»հիմնադրամը համատեղ կիրականացնեն ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպումը:

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հիմնադրամի միջև 2017 թվականի փետրվարի 8-ին կնքվել է Համագործակցության Հուշագիր:

Համագործակցության արդյունքում կկատարելագործվեն մեխանիզմներ, որոնք ուղեցույց կհանդիսանան անասնաբուժական գործունեություն իրականացնող անձանց, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին իրականացվող անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնողների համար: Կկատարելագործվեն  նաև գործուն մեխանիզմներ անասնաբուժության ոլորտում մատուցվող ծառայությունների, մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը տեղում կազմակերպելու և տեղական մասնագետներին ներգրավելու գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Միաժամանակ, կմշակվի անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների հաշվառման և գրանցման արդյունավետ ու մատչելի համակարգ, որը հետագայում կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսությունների և անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը՝ հստակ տվյալների առկայությամբ:

Կմշակվի բրուցելոզի և այլ սուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների փաթեթ` հետագայում Հայաստանի Հանրապետությունում ներդնելու նպատակով:

Կկազմվի աշխատանքների մշտադիտարկման (մոնիթորինգի) ժամանակացույց՝ դրանց իրականացման ժամկետներին և որակին հետևելու նպատակով:

Վերոգրյալ ծառայությունների ոչ պատշաճ իրականացման դեպքում կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ զանգահարելով (+37455) 541 968 հեռախոսահամարով:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21