Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
«Թումո» կենտրոնը պատրաստվում է կրթական ծրագիր իրականացնել նաև ուսանողների համար
14/03/2017 18:13
Կիսվել

«Թումո» կենտրոնը պատրաստվում է կրթական ծրագիր իրականացնել նաև ուսանողների համար

Զարգացնել երեխաների ստեղծարար միտքն ու նրանց դարձնել 21-րդ դարի մրցունակ մասնագետներ. 2011-ին Երևանում ստեղծված «Թումո» կենտրոնի սկզբնական գաղափարն էր:

Այսօր արդեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանի գլխավոր այցեքարտերից մեկն է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Թումո»` ծանոթանալու կենտրոնի ներկա ծրագրերին: Նախարարը շրջեց ուսումնական տարածքով, զրուցեց սաների հետ:

«Թումո» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը նախարարին ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք ուսուցանվում են կենտրոնում: Անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ու ֆիլմերի ստեղծում: Պատանիները կատարում են սկզբնական վարժանքներ այդ չորս ուղղություններով, այնուհետև ընտրում այն ոլորտը, որն ամենաշատն է հետաքրքրում իրենց:

Կենտրոնի յուրաքանչյուր սան հնարավորություն ունի մանրամասն կառուցելու իր անհատական ուսումնական պլանը` թումոյականների մշակած հատուկ ծրագրային հավելվածի միջոցով: Նախարարը հետաքրքրվեց բարձրագույն կրթության ծրագրերից: Բեկոր Փափազյանը պատմեց, որ առաջատար համալսարաններից մի քանիսի հետ համագործակցությամբ մշակում են կրթական ծրագիր, որը 5 տարում պիտի կրկնապատկի Հայաստանում ծրագրավորողների թիվը:

«Թումո»-ում սաների ընտրության միայն մեկ չափանիշ-սահմանափակում կա՝ տարիքը. դիմորդները պետք է լինեն 12-18 տարեկան: Ընդունելության  համար  հարցազրույց կամ քննություն չեն անցկացնում: Բոլոր դիմորդներին ընդունում են և հավասարապես տալիս սովորելու հնարավորություն:

15-ամյա Հովհաննեսն ու Ալբերտն այդ հնարավորությունից օգտվում են արդեն 3 տարի. 3D մոդելավորման դասընթաց են անցնում: Տղաները պատմեցին, որ մեծ հետաքրքրությամբ են գալիս կենտրոն. «Թումո»-ում դասերը դպրոցի դասաժամերին նման չեն. «Այստեղ, երբ հարց ես տալիս, մարզիչն անմիջապես չի ասում պատասխանը, այլ այնպես է ուղղություն ցույց տալիս, որ ինքդ փնտրես ու գտնես քո հարցի ճիշտ պատասխանը»,- նշեց Ալբերտը:

Ներկայում «Թումո» կենտրոններ գործում են նաև Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Նախարարը այցելեց նաև «Թումո»-ի շենքում գործող «Picsart» ընկերություն: Ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտատերեր ունեցող նկարների խմբագրման այս հավելվածը  ստեղծվել է հայ մասնագետների կողմից: 2010թ-ին նորաստեղծ ընկերությունն ընդամենը 10 աշխատակից ուներ, այսօր արդեն «Picsart»-ի մեծաթիվ աշխատակիցներն իրենց արտադրանքն են զարգացնում նորաձև ու ընդարձակ գրասենյակում:

Ֆոտոխմբագրման հավելվածների բազմազանության մեջ հայկական ընկերությունը հաջողությամբ մրցակցում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերի` այդ թվում «Instagram»-ի հետ:

Ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը նախարարին ցուցադրեց հավելվածի ֆունկցիաները: Օրական 3 միլիոն լուսանկար մտնում է «Picsart»:

«90 միլիոն ակտիվ օգտատեր ունենք և մինչ օրս 400 միլիոն ներբեռնում, սակայն Հայաստանում հավելվածն օգտագործողների թիվը մեծ չէ»,- ասաց Միքայել Վարդանյանը:

«Picsart»-ի տնօրենի խոսքով` գլխավոր խնդիրը, որ ունեն, մասնագետների պակասն է: Ակնկալում են կրթական համագործակցություն մասնավոր ընկերություն-համալսարան ձևաչափով ` պատրաստելու համապատասխան մասնագետներ և  լրացնելու ոչ միայն իրենց, այլև հայաստանյան մյուս ՏՏ ընկերությունների թափուր աշխատատեղերը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85