Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման համար լիզինգի տոկոսադրույքը կկազմի 2%
17/03/2017 19:43
Կիսվել

Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման համար լիզինգի տոկոսադրույքը կկազմի 2%

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր քննարկում վարկային կազմակերպությունների և գյուղտեխնիկա ներկրողների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացմանն  առնչվող հարցերի  շուրջ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զար­գաց­ման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավոր­ման կառույցի ներկայացուցիչներ:

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը երեկ հաստատել է գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի սուբսիդավորման համար այս տարի կուղղվի 120 մլն դրամ գումար, սակայն եթե պահանջարկը մեծ լինի, ապա կդիմենք գումարի չափն ավելացնելու համար: Մենք հետևողական ենք լինելու և պարբերաբար ուսումնասիրելու ենք ծրագրի արդյունավետությունը, գյուղտեխնիկա ներմուծողների և ֆինանսական կառույցների հետ համատեղ վերլուծելու ենք թույլ կողմերը` դրանք հետագայում շտկելու և վերջնական սպառողին ներկայացնելու նպատակով», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարն ընդգծել է, որ գյուղտեխնիկայի արտադրման երկրի մասով որևէ սահմանափակում չի նախատեսվում:

«Մենք ստեղծել ենք մի դաշտ, որտեղ բոլորը կարող են մասնակցել և առաջարկ անել: Ես համոզված եմ` արտահանող երկրների համար սա խթան է, և իրենք շատ արագ կստանան այդ ազդակը` Հայաստանում նման պետական ծրագրի առկայության մասին,  և հենց արտադրողն է շահագրգռված լինելու ավելի լավ գին առաջարկելու` իր արտադրությունը զարգացնելու և նոր շուկա մտնելու համար: Սա իրականում նոր, ծավալուն շուկա է բոլոր գյուղտեխնիկա արտադրող երկրների համար»,-հավելել է Իգնատի Առաքելյանը:

Իր հերթին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հորդորել է հանդիպման մասնակիցներին առաջիկա օրերին արդեն սկսելբանակցությունները պայմանագրերի կնքման ուղղությամբ, որպեսզի սեղմ ժամկետներում սկսվի գյուղտեխնիկայի վաճառքի գործընթացը: Նա նաև հավելել է, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ թե’ մասնավոր հատվածի,  թե’ տեղական ինքնակառավարման մարմինների կառույցներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում` հնարավոր ռիսկերին, պայմանագրերի կնքման ընթացակարգին, ներկրվող տեխնիկայի ետերաշխիքային սպասարկմանը և այլն:   

Ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչը հնարավորություն կտա սկսել  հանրապետության գյուղտեխնիկայի պարկի վերազինումը:

Շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01