Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արմավիրի և Արագածոտնի մարզերում
20/03/2017 21:12
Կիսվել

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Կարեն Կարապետյանը բնակիչներին հորդորել է ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, քննարկումներ ունենան համայնքում, որից հետո միայն այն ներկայացնեն կառավարությանը: «Համայնքի խնդիրները կանոնակարգված լուծվելու են այն դեպքում, երբ ձեր համայնքապետը ձեզ հետ խորհդակցելով հասկանա, թե համայնքի լավ օրն ինչպես է կառուցվելու: Մենք պետք է լինենք ռացիոնալ, հաշվի առնելով բոլոր խնդիրները՝ գործազրկություն, ջուր, ճանապարհ, գազ և այլն:|Պետք է նշենք, թե հնգամյա ծրագրով ինչի ենք ցանկանում է հասնել, օրինակ՝ համայնքի սեփական եկամուտը սա պետք է լինի, ճանապարհի վիճակը սա, կառավարությունից ակնկալիքը սա և այլն: Հենց մենք կարողացանք թվայնացնել, հասկանալ, թե ինչ խնդիր ունենք, քիչ -քիչ գնալու ենք դրա լուծմանը: Կառավարությունն էլ կանգնելու նրա կողքին, ով բեռ է վերցնում: Մինչև մենք համայնքների կառավարման մակադակը չբարձրացնենք ու դուք չմասնակցեք դրան, բան չի փոխվելու: Կառավարության ամբողջ ծրագիրն ուղղված է աշխատատեղի ստեղծմանը, բայց ձեր համայնքի հետ կապված դուք պետք է ներկայացնեք գաղափար»,- ասել է գործադիրի ղեկավարը՝ ավելացնելով, որ նպատակն է հստակ ծրագրերով գնալ տարբեր ոլորտների և տարածքների համաչափ զարգացմանը:

«Մենք համայնքային մակարդակով բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, որոնք գումար չեն պահանջում, որն ընդամենը սրտացավ ու տրամաբանական կառավարում է պահանջում»,- ավելացրել է վարչապետը:

Հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր համայնքների բնակիչները բարձրացրել են համայնքների ճանապարհների վիճակի հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ վարչապետը նշել է, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը շրջում է բոլոր մարզերով, գույքագրում ճանապարհների խնդիրները: «Սահմանվելու են առաջանահերթությունները և բոլոր համայնքներին հստակ ասելու ենք՝ ձեր ճանապարհն այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու: Կարող է ձեր դուրը չգալ, որ ձեր ճանապարհը այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու, բայց այս պահին մեր գրպանի գումարը սա է: Սակայն տնտեսության զարգացման այն ծրագիրը, որը ներկայացրել ենք, ենթադրում է և ես վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր աճելու է»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք եկամուտների հավաքագրման մեծ աճ:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ վարչապետը կարևորել է կոոպերցիայի զարգացումը և հավելել, որ ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: «Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին,որով գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով հանրապետությունով հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը:

Խոսելով վարկերի տոկոսադրույքների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը իրեն ևս անհանգստացնում է, քանի որ բարձր տոկոսադրույքը չի նպաստում տնտեսության վերարտադրմանը: Կարեն Կարապետյանի խոսքով, նախորդ տարվա հոկտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկը վերաֆիննսավորման տոկոսադրույքը նվազեցրել է չորս անգամ: «Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող: Հենց այն հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»,- ասել է վարչապետը:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91