Գրանցված միջին աշխատավարձը 181 հազար դրամ է
Հայաստանում գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 181.44 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է ավելի քան 60 հազար ՀՀ դրամ:
Այսպես, եթե պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 153.05 հազար ՀՀ դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 217.34 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ հաշվետու երկու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.1% աճ:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: