Պաշտոնական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վարչապետը հանձնարարեց «կոշտ» հետևել ճանապարհաշինության խոշոր ծրագրերի իրականացմանը
23/03/2017 12:19
Կիսվել

Վարչապետը հանձնարարեց «կոշտ» հետևել ճանապարհաշինության խոշոր ծրագրերի իրականացմանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարեց «կոշտ» հետևել ճանապարհաշինության խոշոր ծրագրերի իրականացմանը: «Վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ պետք է շատ արագ մեր ուշադրությունն ուղղել դեպի մարզային, համայնքային, գյուղական նշանակության ճանապարհների խնդիրներին: Հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տասնօրյա ժամկետում որպես պիլոտային ծրագիր կառավարության աշխատակազմ ներկայացնել ձեր տեսլականը սահմանամերձ համայնքների ճանապարհների խնդիրները լուծելու վերաբերյալ: Այնուհետև ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել այդ ճանապարհների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները և ներկայացնել առաջարկություններ, գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները: Երրորդ, ակտիվացնել կատարվող աշխատանքները իրականացվող խոշոր ճանապարհային ծրագրերում ներդրումների ներգրավման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: 

Մեկնաբանելով հանձնարարականը՝ վարչապետն ասաց, որ նկատել է՝ երեկոյան ժամը 17:30-ին արդեն կամուրջների վրա աշխատող չկա: «Ես հասկանում եմ, որ դա կապալառուի խնդիրն է, բայց այդ պայմանագիրն այնպես կազմեք, որ մենք հետևենք: Ես մեկ անգամ այդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ է: Եթե այսպես են աշխատում, ժամկետը նվազեցրեք: Որևէ աշխատանք չի կատարվում: Նախ և առաջ, կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամրջից դուրս կատարել և բերել՝ տեղադրել: Մարզպետները շատ, չափազանց կոշտ իրենց տարածքներում պետք է խնդիրը դնեն»,- շեշտեց կառավարության ղեկավարը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69