ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է 1%-ՈՎ
AC&M Consulting ընկերության հետազոտությունների համաձայն Ռուսաստանում բջջային կապի բաժանորդների թիվն ապրիլ ամսվա ընթացքում աճել է մոտ 1%-ով և կազմել 192.8 մլն մարդ: Այս ոլորտում առաջատար դիրք է գրավում ՄՏՍ (МТС) ընկերությունը, ում բաժին է ընկնում բջջային կապի շուկայի մոտ 34.1%-ը: Ընկերության բաժանորդների թիվն ապրիլ ամսվա ընթացքում աճել է 0.8%-ով և կազմում է 65.7 մլն: Երկրորդ տեղում է «Վիմպելկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը Beeline), ում մասնաբաժինը շուկայում կազմում է 25% կամ 49.97 մլն բաժանորդ, իսկ «Մեգաֆոն» («Мегафон») ընկերությունը երրորդն է, ում բաժին է ընկնում բջջային կապի շուկայի 22.6% կամ 44.04 մլն բաժանորդ: Ապրիլ ամսվա ընացքում «Վիմպելկոմ» և «Մեգաֆոն» ընկերությունների բաժանորդների թիվն աճել է համապատասխանաբար 1.3%-ով և 1.2%-ով: