
2017թ.-ի հունվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 90.8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 2,709.3 հազար լիտր հանքային ջուր։ 2016թ.-ի համանման տվյալի համեմատ արտադրության ծավալներն աճել են 90.8%-ով։
Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 13.3%-ով և կազմել 1,563 հազար լիտր։ Բնական հյութերի արտադրությունն աճել է 0.7%-ով և կազմել 561.2 հազար լիտր, իսկ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 39%-ով և կազմել 3,910.1 լիտր։