Դիաբետիկների մոտ գլյուկոզայի մակարդակը չափելու համար հնարավոր է այլևս արյան նմուշ չպահանջվի
Շաքարային դիաբետով հիվանդները գիտեն, թե որքան տհաճ է ամեն անգամ ծակել մատը՝ արյան գլյուկոզայի մակարդակը ստուգելու համար։ Դեպքեր կան, երբ հիվանդները ստիպված են օրական մի քանի անգամ անցնել վերոնշյալ պրոցեդուրան։ Մատները ծակելու պրոցեդուրան վտանգավոր է նաև նրանով, որ դիաբետիկների մոտ վերքերը ուշ են ամոքվում։
Բրիտանական Glucowise ընկերությունը մշակել է լիովին նոր սարք, որը արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը չափում է առանց արյան նմուշ վերցնելու։ Ստեղծված սարքը պետք է միայն հատուկ ձևով 10 վայրկյանով սեղմել ափի մեջ։ Սարքը ոչ միայն չափում է գլյուկոզայի մակարդակը, այլ նաև ցուցանիշները փոխանցում է սմարթֆոնին և պահպանում առցանց դարաններում։
Սարքի գնի և վաճառքների մեկնարկի ժամկետների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Մանկական Rutube ծրագրային հավելվածով, որի միջոցով փոքրիկ հեռուստադիտողները կարող են դիտել ընտրյալ և սիրված մուլտֆիլմեր, ինչպես նաև զարգացնող ուսուցողական հաղորդումներ։