Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
ՊԵԿ. Ներմուծողները կարող են նախապես տարանցման էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնել
29/03/2017 15:21
Կիսվել

ՊԵԿ. Ներմուծողները կարող են նախապես տարանցման էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնել

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է «Տարանցման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը: «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ներդրված համակարգը փոխարինում է փոխադրման ամփոփագրի ներկայացման նախկին կարգին:

«Փոփոխությունից առաջ փոխադրողի տրամադրած ուղեկցող փաստաթղթերի հիման վրա սահմանային անցումային կետում մաքսային տեսուչը փոխադրման ամփոփագիր էր ձևավորում, սակայն հաճախ տեղեկատվության լրամշակման և ճշգրտման անհրաժեշտություն էր ծագում, ինչը ժամանակատար էր: Արդյունքում ավելանում էր մաքսային կետի ծանրաբեռնվածությունը, և անհարմարություն ստեղծվում ներկրողների համար»,-նկատում է գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Պետրոսյանը: Կառավարության՝ 2017թ. մարտի 2-ի թիվ 194-Ն որոշմամբ ներմուծողներն այսուհետ մեկ մաքսային մարմնից մինչև մյուսը ապրանքներն ու տրանսպորտային միջոցները «Մաքսային տարանցում» ընթացակարգով հսկողության ներքո կարող են տեղափոխվել մաքսային տարանցման հայտարարագրով: Նույնը հնարավոր է անել՝ ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր ներկայացնելով, եթե դրանք պարունակում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները: Նոր կարգի շնորհիվ զգալիորեն կրճատվել է սահմանահատման ժամանակը, քանի որ տարանցման հայտարարագիրը ցանկացած վայրից էլեկտրոնային եղանակով կարելի է ուղարկել նախօրոք։ Ավելին, համակարգը ստուգում է ներկայացված տեղեկատվության ամբողջականությունը, որից հետո տրանսպորտային միջոցը կարող է լքել մաքսային կետի տարածքը: «Համակարգը պարզ է ու թափանցիկ, և լրացման կարգի վերաբերյալ հուշումները թույլ են տալիս տարանցման հայտարարագիրը ներկայացնել գրասենյակից: Նոր մեխանիզմից օգտվելու շնորհիվ զգալի ժամանակ ենք տնտեսում սահմանային կետում, ուստի մտադիր ենք այսուհետ ևս աշխատել այս եղանակով»,-նշում է ներկրմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուկասյանը:

Նոր կարգով վերացվել է նաև ՀՀ տարածքում՝ մի մաքսային մարմնից մյուսը, «Մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման պահանջը: Բացի այդ, լիազորված տնտեսական օպերատորների և մաքսային փոխադրողների համար բացառվել է մաքսային ուղեկցումը օտարերկրյա ապրանքների տեղափոխման ժամանակ:

Գործարկված համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ՊԵԿ-ի քաղաքականության մի մասն է, որը ներառված է «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) հարթակում: «Էլեկտրոնային 19 համակարգեր պարունակող հարթակը միտված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում իրականացվող օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը բիզնեսի վրա առավել դյուրին և սահուն դարձնելուն»,-ընդգծում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանը:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65