Ֆինանսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՊԵԿ. ԱՄՀ ներկայացուցիչը տպավորված է կոմիտեի վերջին ամիսների աշխատանքով
01/04/2017 14:15
Կիսվել

ՊԵԿ. ԱՄՀ ներկայացուցիչը տպավորված է կոմիտեի վերջին ամիսների աշխատանքով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Հոսսեյն Սամիեին, տպավորված լինելով վերջին ամիսներին կոմիտեի կողմից ապահովված եկամուտների աճով, հետաքրքրվել է այն պայմանավորած գործոններով։ Վարդան Հարությունյանն առանձնացրել է ռիսկերի բացահայտմանն ուղղված ոլորտային վերլուծություններն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարական միջոցառումները․ «Վերջին 5 ամիսների ընթացքում ՊԵԿ-ը մուտքերի աճ է ապահովել գերավճարների նվազեցման և 50%-ով ստուգումների կրճատման պայմաններում՝ առաջնահերթ պահպանելով բիզնեսի հետ երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործելաոճը»։

Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ դրական միտումը շարունակվելու է նաև տարվա ընթացքում՝ նշելով, որ ՊԵԿ-ը շահագրգռված է այնպիսի նախագծերի կյանքի կոչմամբ, որոնք կխթանեն տնտեսական ակտիվությունը՝ հանգեցնելով նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը․ «Մենք շարունակաբար փորձելու ենք հարկային և մաքսային համակարգերը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, միաժամանակ փոխվելու պատրաստակամություն ենք ակնկալում բիզնեսից՝ աշխատելու քաղաքակիրթ բիզնես սկզբունքներով»։ Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին, ողջունելով կոմիտեի նախագահի վճռականությունը նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում, իրենց աջակցությունն է առաջարկել մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում։ Կողմերը երկուստեք ընդգծել են համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88