Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հայաստանում արտադրվում է մինչև 3500 մետր դիտարկման հնարավորությամբ գիշերային դիտարկման սարք
04/04/2017 16:09
Կիսվել

Հայաստանում արտադրվում է մինչև 3500 մետր դիտարկման հնարավորությամբ գիշերային դիտարկման սարք

Հայկական «Արագած» ընկերությունը հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել և պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն կտա 3500 մետր հեռավորության վրա նկատել հակառակորդի զրահատեխնիկան և խոցել այն: «ArmHitec-2016» զենքի և սպառազինության ցուցահանդեսի ընթացքում «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արագած» ՍՊԸ ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանն ընդգծեց, որ սարքը արդեն 5500 մետրի վրա ցույց է տալիս հակառակորդի տեղաշարժը, իսկ 3500 մետր հեռավորության վրա արդեն սարքը ցույց է տալիս, որ զրահատեխնիկա է տեղաշարժվում:

«1800-2000 մետրի վրա սարքը իդենտիֆիկացիայի է ենթարկում հակառակորդի զրահատեխնիկան և հետևակի մարտական մեքենաները: Սարքը մեզ մոտ ենք նախագծել, մեզ մոտ էլ պատրաստել ենք: Դրսից միայն որոշ դետալներ ենք ներմուծել: Սարքն ամբողջությամբ մեզ մոտ է պատրաստվել»,- ասաց Ղարիբյանը:

Նա հավելեց, որ անցած տարվա հոկտեմբերին սարքը փորձարկվել է, մեկ անգամ էլ փորձարկվել է այս տարվա ապրիլին: «Մենք արդեն ունենք պատվերներ պաշտպանության նախարարությունից: Աշխատում ենք բանակի հետ և կաշխատենք, քանի որ բանակն ամենապարտաճանաչ վճարողն է»,- ընդգծեց Հովհաննես Ղարիբյանը:

«Արագած» ընկերության տնօրենն ընդգծեց, որ աշխարհի տարբեր երկրներում նման սարքեր արտադրվում են, սակայն հայկականը իր որակով չի զիջում դրանց, իսկ գինը մոտ 4 անգամ ավելի էժան է:

Ընկերությունն արտադրել է նաև շուրջօրյա դիտարկման սարք, որը ևս հնարավորություն է տալիս արդեն 3500-4000 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեղաշարժը, հասկանալ՝ հակառակորդը զինված է, թե ոչ: «Օրինակ, այս սարքով մառախուղի ժամանակ մենք կարող ենք 1000-1500 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեխնիկայի տեղաշարժը, իսկ մարդկանց տեղաշարժն՝ ավելի մեծ հեռավորությունից կարող ենք տեսնել: Այս սարքերով մեր բանակը դեռևս համալրված չէ: Այս պահին փորձարկումներ են ընթանում, երբ դրանք ավարտվեն, կարծում եմ, մեր զինված ուժերը կհամալրվեն նաև այս սարքերով»,- եզրափակեց Ղարիբյանը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59