Կարեն Կարապետյան. ճանապարհային ոստիկանության տուգանքների ուշացման համար տոկոսներ այլևս չեն ավելանալու
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ երթևեկության կանոնների խախտումների համար նշանակված տուգանքների ուշացման համար տոկոսներ այլևս չեն ավելանալու:
«Ուզում եմ տեղեկացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված մի շատ կարևոր փոփոխության մասին։ Մարտի 30-ից ճանապարհային ոստիկանության տուգանքների գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում դրա նկատմամբ հաշվեգրվող ավելացումների պրակտիկան այլևս չի կիրառվելու», – գրել է վարչապետը։