Հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ կներկայացվեն
Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով հակակարկտային միջոցառումների իրականացմանը, Կարեն Կարապետյանը նշել է, որ նախորդ ամիսների ընթացքում բազմիցս քննարկվել է հակակարկտային կայանների աշխատանքների որակի բարձրացման հարցը: Ելնելով դրանից և բխող ռիսկերից՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարներին 2-շաբաթյա ժամկետում, համատեղ քննարկելով նախկինում ներկայացված առաջարկությունները, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ՝ միաժամանակ քննարկման առարկա դարձնելով հնարավոր այլընտրանքային լուծումները, այդ թվում նոր տեխնոլոգիաների ներմուծումը, ցանցային միջոցները և այլն: Ըստ անհրաժեշտության՝ հարցը քննարկել նաև տեխնիկական հնարավոր օժանդակություն տրամադրող այլ գերատեսչությունների հետ: