2017թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 60%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 0.8 տոննա գորգեր և գորգեղեն։ 2016թ.-ի համանման տվյալների համեմատ արտադրության ծավալներն աճել են 60%-ով։
Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը նվազել է 36.9%-ով և կազմել 1,004.8 հազար զույգ։ Տրիկոտաժեղենի արտադրությունն աճել է 29.7%-ով և կազմել 648.7 հազար հատ, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն աճել է 2 անգամ և կազմել 0.4 տոննա։