Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հայաստանն ու Լիտվան փոխճանաչման նոր հարթակ ունեն. «Արմենպրես»-ն ու «Էլտա»- ն ստորագրեցին համաձայնագիր
07/04/2017 19:01
Կիսվել

Հայաստանն ու Լիտվան փոխճանաչման նոր հարթակ ունեն. «Արմենպրես»-ն ու «Էլտա»- ն ստորագրեցին համաձայնագիր

Հայաստանի և Լիտվիայի ազգային լրատվական գործակալությունները՝ «Արմենպրես»-ը և «Էլտա»-ն, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա երկու գործակալությունների միջև ակտիվացնել տեղեկատվական փոխանակումը և մասնագիտական գործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Վիլնյուսից, փաստաթուղթն ստորագրել են «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և «Էլտա»-ի գլխավոր տնօրեն Ռոմաս Բուբնելիսը:

«Միջազգային համագործակցության ընդլայնման առումով 2017 թվականը բեղուն տարի է և Լիտվայի ազգային լրատվական գործակալության հետ ստորագրված համագործակցության համաձայնագիրը գալիս է համալրելու համագործակցող լրատվական միավորների այն ընդլայնված ցանցը, որը մենք ձևավորում ենք: Կարծում եմ, որ համագործակցությունը կոնկրետ արդյունքներ կտա երկու հասարակություններում միմյանց փոխճանաչման բարձրացման առումով»,-նշում է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Հայաստանի և Լիտվայի ազգային լրատվական գործակալությունների ղեկավարները մեծապես կարևորել են փաստաթղթի ստորագրումը՝ այն բազմաթիվ համատեղ ծրագրերի  լավ հիմք համարելով: Նրանք պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման փոխհարստացնող միջոցառումների անցկացման:

Ռիգայում ապրիլի 4-ին «Արմենպրես»-ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Լատվիայի ազգային լրատվական «Լետա» գործակալության հետ: Իսկ մարտի 11-ին Երևանում գործակցության հիմքերն ամրապնդվել են իսպանական EFE-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Այն պետական լրատվամիջոց է: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկայում թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` 4 լեզուներով: «Արմենպրես»-ը աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ ունի երկկողմ գործակցության պայմանագրեր, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին:

«Էլտա»-ն բալթյան խոշորագույն լրատվական գործակալություններից մեկն է, որն ապահովում է բալթյան տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքի մասին բազմալեզու տեղեկատվություն։ Այն հիմնադրվել է 1920 թվականին:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11