Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վիվասել-ՄՏՍ. Հինգ տարում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիր
12/04/2017 12:44
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Հինգ տարում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիր

1988-ի ավերիչ երկրաշարժը հսկայական ազդեցություն ունեցավ ոչ միայն դրանից անմիջականորեն տուժած, այլև աղետից շատ ավելի ուշ ծնված սերնդի վրա. վագոն-տնակները երկրաշարժից հետո կացարան դարձան բոլոր այն ընտանիքների համար, որոնք բնակարանի կարիք ունեին թե՛ աղետի գոտում, թե՛ Հայաստանի տարբեր մարզերում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ուղղված է դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցների կեցության պայմանների բարելավմանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիրը:

Համագործակցող կողմերի ղեկավարները հերթական շրջայցով եղել են Գեղարքունիքի մարզում, որտեղ  ծրագրի շրջանակում, 2016թ.-ի ընթացքում աջակցություն է ստացել երեք ընտանիք: Նրանցից երկուսը վերանորոգել են բնակարանը, իսկ մեկն ավարտել է կիսակառույց տան շինարարությունը:

Վարսեր համայնքում բնակվող Ստեփանյանների ընտանիքը նախ բնակվել է ընտանիքի հոր՝ Վալտերի հայրական տանը, 12 անձով փոքր բնակարանում, ապա տեղափոխվել է վագոն-տնակ:

«Վագոն-տնակում բնակվել ենք 17 տարի: Հայրական տունը շատ փոքր էր: Տեղափոխվեցինք վագոն-տնակ. ուրիշ ճար չունեինք: Երեք երեխաներս երկաթյա պատերի ներսում են մեծացել ու, կարելի է ասել՝ մանկություն չեն տեսել: Անցած գարնանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ, վերսկսեցինք մեր նոր տան շինարարությունը, որը սկսել էինք տարիներ առաջ ու ոչ մի կերպ չէինք կարողանում ավարտին հասցնել: Անսահման երախտապարտ ու երջանիկ ենք»,-ասել է ընտանիքի հայրը՝ Վալտերը:

«Հաճախ, երբ մարդիկ խոսում են թվերի լեզվով, կենտրոնանում են հատկապես ցուցանիշների վրա: Մինչդեռ կա ավելի կարևոր, նուրբ հարց. հարկավոր է հիշել, որ այդ թվերի հետևում մարդկային կյանք կա: Տասնյոթ տարին մի ամբողջ պատանեկության շրջան է: Այս ընտանիքի երեխաներն այն ապրել են վագոն-տնակում: Նրանց անհոգ ու լուսավոր երազանքները փոխարինվել են ծնողների հոգսը ժամանակից շուտ զգալու գիտակցությամբ: Ապրած տարիները վերադարձնել հնարավոր չէ, բայց հետագա կյանքն այս ընտանիքի համար փոխվելու է: Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ պայմանները կստիպեն, որ դժվար հիշողությունները անցյալում մնան»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վագոն-տնակների առկայությունը մեր համայնքներում, ցավոք սրտի, խոսում է այն մասին, որ դեռ շատ գործ ունենք անելու և, որ մեր հայրենակիցներից շատերը զրկված են կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից: Բնակարանային կարիքը Հայաստանում շատ մեծ է. ուրախ ենք, որ մեր գործընկերոջ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արդյունքում  հնարավոր է լինում  լուծել խնդրի թեկուզև ինչ-որ  մասը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2016թ. ընթացքում կատարել է մոտ 105 մլն. ՀՀ դրամի, իսկ հինգ տարվա ընթացքում՝ ավելի քան 333 մլն. ՀՀ դրամի ներդրում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի‰ ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ‰-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը‰ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  560-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69