ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՄԱՅԻՍԻ 8-Ի ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐԴԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 1060 ՇԱՀՈՒՄ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՀԴՄ կտրոններով անցկացված չորրորդ` մայիսի 8-ի վիճակահանության արդյունքում 1060 շահողի արդեն իսկ տրամադրվել է պարգևավճարը, շուրջ 6 մլն 7 հարյուր հազար դրամ:
Շահումը ստանալու նպատակով քաղաքացիները դիմել են առևտրային 18 բանկեր: Մայիսի 19-ի դրությամբ 5 հազար դրամ է շահել 984, 20 հազար դրամ` 69 քաղաքացի և 6 թվի համընկնմամբ 50 հազար դրամ է շահել 7 քաղաքացի:
Հիշեցնենք շահող թվերը ` 4 3 4 8 4 8 6 6