
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՄԻՋԻՆԸ 15%-ՈՎ
Ադրբեջանի անշարժ գույքի կադաստրային ծառայության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ անշարժ գույքի գները կրճատվել են մոտ 15%-ով: Որոշ վերլուծաբաններ նշում են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը էական ազդեցություն չի ունեցել երկրում անշարժ գույքի գների վրա, և գների անկումն այս ամիսների ընթացքում կրում է սեզոնային բնույթ: Նշենք նաև, որ կանխատեսվում է անշարժ գույքի գների աճ արդեն աշնանը: