Տնտեսական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 423.50-0.50 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 105.81-4.13 WTI - 99.09-4.20
COMEX:  GOLD - 4531.30+1.15 SILVER - 75.85+1.36
COMEX:  PLATINUM - 1939.00+0.82
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 158.94+0.06 EUR/GBP - 1.1618+0.14
FOREX:  EUR/USD - 1.1618+0.14 GBP/USD - 1.3424+0.19
STOCKS RUS:  RTSI - 1172.30-0.39
STOCKS US: DOW JONES - 50009.35+1.31 NASDAQ - 26270.36+1.54
STOCKS US: S&P 500 - 7432.97+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 61684.14+3.14 TOPIX - 3853.81+1.64
STOCKS CHINA:  HANG SENG - 25386.52-1.03 SSEC - 4077.28-2.04
STOCKS EUR:  FTSE100 - 10432.34+0.99 CAC40 - 8117.42+1.70
STOCKS EUR:  DAX - 24737.24+1.38
21/05/2026  CBA:  USD - 367.86-0.01 GBP - 493.85+1.05
21/05/2026  CBA:  EURO - 426.98+0.29
21/05/2026  CBA:  GOLD - 53019-165 SILVER - 894.71-4.64
Ռալֆ Յիրիկյան. «Չի բացառվում, որ մի օր մենք որոշենք ընդլայնվել ֆիքսված ծառայությունների շուկայում»
18/04/2017 21:03
Կիսվել

Ռալֆ Յիրիկյան. «Չի բացառվում, որ մի օր մենք որոշենք ընդլայնվել ֆիքսված ծառայությունների շուկայում»

Վերջին ժամանակահատվածում շատ է խոսվում OTT (over-the-top) լուծումների և բջջային կապի օպերատորների միջև խորացող մրցակցության, դրա բացասական հետևանքների և օպերատորների կողմից բիզնես-մոդելների վերանայման մասին: Պարզելու համար, թե Հայաստանի առաջատար բջջային կապի օպերատորն ինչպես է գնահատում ոլորտի ընդհանուր վիճակը և բիզնեսի զարգացման ինչ ուղղություն է ընտրել, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

– Պրն. Յիրիկյան, ինչպիսի՞ն էր 2016թ. հայաստանյան շարժական կապի ոլորտի համար: Որքանո՞վ են OTT հավելվածները ազդում շուկայի զարգացումների վրա:

– Հայաստանի շարժական կապի ոլորտում 2016 թվականին, 2015 թվականի հետ համեմատած, գրանցվել է մոտավորապես 17.7 մլրդ ՀՀ դրամի անկում, ինչը տոկոսային հարաբերությամբ կազմում է շուրջ 15%: Վերջին 3 տարվա կտրվածքով ոլորտի անկումը հասնում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի: Սա բավականին բացասական միտում է և ունի ինչպես արտաքին շուկայի, այնպես էլ ներքին շուկայի հետ կապված իր պատճառները:  Արտաքին պատճառները դրանք ոլորտի գլոբալ բացասական միտումներն են՝ պայմանավորված, իհարկե, OTT հավելվածներով, որոնք գրավում, զբաղեցնում են սովորական ձայնային ծառայությունների տեղը և կրճատում են ձայնային ծառայություններից ստացվող եկամուտները: Այսօր նման հավելվածները շատ են և բազմազան, և յուրաքանչյուր երկրում հասարակությունն ընտրում, հարմարվում է և սկսում է առավել ակտիվությամբ օգտագործել այս հավելվածներից որևէ մեկը կամ մի քանիսը: Դա կարող է լինել Skype-ը, Viber-ը, WhatsApp-ը կամ մեկ այլ ուրիշ հավելված: Viber-ը, օրինակ, շուրջ 15%-ով նվազեցրել է մեր ընկերության՝ միջազգային զանգերից ստացվող եկամուտները: Սա բավականին մեծ թիվ է, քանի որ մեր ձայնային ծառայություններից ստացվող ընդհանուր եկամուտներում միջազգային զանգերը միջինում կազմում էին 22-23%-ը: OTT հավելվածների վտանգի մասին մենք ահազանգում էինք դեռևս մի քանի տարի առաջ, սակայն չէինք սպասում, որ դա այսքան ագրեսիվ կլինի, իսկ ոլորտի անկումն այսքան մեծ: OTT հավելվածներ առաջարկող ընկերությունները գործում են բջջային կապի օպերատորների շնորհիվ. օպերատորներն իրենց շուկաներում կատարում են ներդրումներ, զարգացնում են իրենց ցանցերը, որպեսզի կարողանան արդյունավետ աշխատել, ապահովել եկամուտ և շարունակել այս գործընթացը, իսկ OTT ընկերություններն օպերատորների ինտերնետ կապի միջոցով մատուցում են անվճար կամ ավելի մատչելի OTT հավելվածներ՝ առանց տվյալ երկրում ներդրումների: Ընդ որում, վնաս պատճառելով օպերատորներին՝ OTT ընկերությունները եկամուտ չեն աշխատում իրենց հավելվածներով, այլ սկսում են ավելացնել օգտատերերի թվաքանակը՝ հետագայում այն վաճառելով: Ինչպես, օրինակ, WhatsApp-ի դեպքում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկրում կարգավորող մարմինները պետք է ուշադիր լինեն, որպեսզի կարողանան այս դաշտը կարգավորել, քանի որ իրենց պատասխանատվությունն է պաշտպանել երկրում գործող օպերատորներին: Եթե օպերատորները շարունակեն եկամուտների անընդհատ կորուստներ արձանագրել, դա կանդրադառնա ներդրումային քաղաքականության, ներդրումային ռազմավարության վրա, շուկայի ընդհանուր շրջանառության վրա: Անկախ մրցակցությունից՝ եթե օպերատորը գործում է, ստեղծում է շրջանառություն տնտեսությունում, ինքը նպաստում է նաև այլ ենթաոլորտների և ոլորտների զարգացմանը: Եվ եթե օպերատորը գրանցում է բացասական միտումներ և եկամուտների անկում, ապա որպես հետևանք անցում է պահպանողական քայլերի, որպեսզի պաշտպանի իր բիզնեսը: Տնտեսական փոխկապակցվածությամբ պայմանավորված՝ սա բացասաբար է անդրադառնում մյուս ոլորտների և ընդհանուր տնտեսության վրա, շրջանառությունը սեղմվում է, վճարված հարկերը կրճատվում են:

– Հայաստանի պարագայում՝ պետությունն ի”նչ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի օպերատորները կարողանան հնարավորինս արագ հաղթահարկել  OTT հավելվածների հետ մրցակցության բացասական հետևանքները:

– Մինչև  այսօր հայաստանյան շուկայում գործող օպերատորներն իրենք են փորձել քայլեր ձեռնարկել՝  բաժանորդին գրավելու նպատակով առաջարկելով տարբեր լուծումներ, շուկայում ներկայացնելով նոր ծառայություններ, որպեսզի բաժանորդը հետաքրքրված լինի օպերատորների առաջարկներով: Բայց OTT ընկերություններն էլ ագրեսիվ են, ամեն-ինչ առաջակում են անվճար, ինչն օպերատորները չեն կարող անել: Ճիշտ է, օպերատորները փորձում են տարբեր փաթեթներով առաջարկներ ներկայացնել՝ անվճար րոպեներով, անվճար ինտերնետով և այլն: Մեր ընկերությունն արդեն մի քանի անգամ բարձրացրել է այս հարցը՝ դիմելով կարգավորվող մարմիններին: Մենք գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորվի: Չի կարելի այսպես թողնել: Միջազգային ընկերությունների կողմից թողարկվող  OTT հավելվածները  շահագործում են մեր ոլորտի ցանցերը, և մենք դրանից տուժում ենք: Պետք է գտնել հարաբերական ֆորմուլա, որտեղ մեր՝ բջջային կապի օպերատորների ներդրումները պաշտպանված կլինեն, և միաժամանակ, իհարկե, բաժանորդները կշարունակեն օգտվել OTT հավելվածներից:

– Ոլորտի գլոբալ միտումներով պայմանավորված՝ տարբեր երկրներում  օպերատորները վերափոխում են զարգացման ռազմավարություններն ու բիզնես-մոդելները՝ ավանդական ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից շարժվելով դեպի մոբայլ ինտերնետ հարթակում նորագույն թվային ծառայությունների մատուցմանը, որոնք կարող են մրցակցել OTT լուծումների հետ: Ի՞նչ քայլեր է իրականացնում այս ուղղությամբ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

– Որևէ բիզնես չի կարող շարունակ մնալ նույն մոդելում: Պետք է միշտ պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի. փոխել ռազմավարական քաղաքակությունը, վերակառուցել բիզնես մոդելը: Այո, մենք ևս առաջ ենք մղում նոր լուծումներ, առաջարկում ենք նոր փաթեթներ՝ փորձելով մատուցել այն ծառայությունները, ինչ-որ այսօր առաջարկում են OTT հավելվածները և այդ կերպ պաշտպանել մեր բիզնեսը: Մի քանի տարի առաջ ֆինանսական ծառայությունների շուկայում մենք գործարկեցինք և այսօր էլ զարգացնում ենք MobiDram-ը, իսկ վերջերս թողարկեցիք STARTTAB ինտերնետային սակագնային պլանը, որին միանալով՝ մեր բաժանորդները կարող են դիտել 16 հեռուստաալիք՝ SmarTVision հավելվածի միջոցով: Այս տարի մենք նախատեսում ենք նմանատիպ նոր ծառայություններ ներկայացնել շուկայում: Այսօր հայաստանյան շուկայում ինտենետ ծառայությունների մասով կա կտրուկ զարգացում և եկամուտների զգալի աճ: Իհարկե, այդ եկամուտները բացարձակ ցուցանիշով դեռևս փոքր են ձայնային ծառայությունների եկամուտների ցուցանիշից: Եվ քանի դեռ մեր ոլորտը պաշտպանված չէ OTT ընկերությունների հավելվածներից, ձայնային ծառայություններից ստացվող եկամուտը վտանգված է տարիների ընթացքում մաշվելու, կրճատվելու: Եվ այն կանխատեսումները, որ այս տարի կամ հաջորդ տարի մեր ոլորտը կայունանալու է և կրկին աճ ենք ունենալու՝ չեն կարող ճշգրիտ լինել: Ինտերնետի բիզնեսն այսօր Հայաստանում շատ էժան է, և որքան էլ ինտերնետի օգտագործումը մեծանա, եկամուտների տեսանկյունից այն չի կարող բացարձակ ցուցանիշով փոխհատուցելլ այն անկումը, որն առկա է ձայնային ծառայությունների մասով:

– Իսկ ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում ոլորտում առաջիկա տարիներին:  

– Այսօրվա անհանգիստ, անկայուն գլոբալ հեռահաղորդակցության ոլորտի տեսանկյունից անկարելի է կանխատեսել, ինչ է լինելու մեր ոլորտում 3-5 տարի հետո: Այս ոլորտը շատ արագ է զարգանում: Յուրաքանչյուր նոր տեխնոլոգիա, նոր միտում  խաղի նոր կանոններ է թելադրում: Պարզապես ոլորտի մասնակիցները պետք է ունենան ճկուն քաղաքականություն՝ բիզնեսը վերակառուցելու, ոլորտի մի հարթակից մյուսը արագ տեղափոխվելու համար: Պետք է մտքում ունենալ բիզնեսի դիվերսիֆիկացիոն մոդել և աշխատել մի քանի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել եկամուտի այլ աղբյուրներ, պաշտպանել բիզնեսը և արժեք տալ բիզնեսին:

– Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում մրցակցությունն ի՞նչ ուղղությամբ է ընթանում: Ո՞ր ընկերությունն է լինելու առավել շահավետ դիրքում:

– Եթե բոլոր ընկերությունները ճիշտ խաղան, արդար և ողջամիտ խաղան, բոլորն էլ կշահեն: Այս առումով մենք ունենք լավ աշխատող կարգավորող մարմին, որը միշտ աչքը պահում է ոլորտի վրա, որպեսզի լինի արդար միցակցություն, հավասարակշռված, ուսումնասիրված և կարգավորված ոլորտ: Այսօր Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խաղացողների մոտ մասշտաբները տարբեր են: Մեր մրցակից-ընկերությունների նման մենք ֆիքսված կապի բիզնեսում չկանք, չնայած ֆիքսված ինտերնետ կապի ծառայություններ տրամադրում ենք, պարզապես ոչ այդքան ընդլայնված կամ տարածված: Մենք միշտ քննարկում ենք՝ արդյո՞ք արժե մտնել այս ոլորտ և այն դարձնել մեր ռազմավարության մի մասը, թե ոչ: Չի բացառվում, որ մի օր մենք որոշենք ընդլայնվել այս շուկայում և մրցակցենք նաև ընդլայնված ֆիքսված ծառայությունների մասով:

21/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.86
-0.01
Եվրո (EUR)
426.98
+0.29
Ռուբլի (RUR)
5.1746
+0.0288
Լարի (GEL)
137.65
+0.08
53019
-165
Արծաթ
894.71
-4.64