Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ոչ բարվոք վիճակում գտնվող և չօգտագործվող ՀՀ 6 մարզի 25 միավոր անշարժ գույքը կօտարվի մրցույթով
20/04/2017 16:16
Կիսվել

Ոչ բարվոք վիճակում գտնվող և չօգտագործվող ՀՀ 6 մարզի 25 միավոր անշարժ գույքը կօտարվի մրցույթով

Կառավարությունն ընդունել է որոշում պետական սեփականություն հանդիսացող, տարիներ շարունակ չօգտագործվող, ոչ բարվոք վիճակում գտնվող ՀՀ 6 մարզերի 25 միավոր անշարժ գույքը մրցույթով օտարելու մասին որոշում: Պետական գույքի օտարման կարգի համաձայն, մրցույթի կայացման նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսի չափը: Մրցույթի հաղթողը պետք վճարի նաև շենք, շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը (100 տոկոս): Որոշմամբ նախատեսվում է նաև առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կազմակերպել նոր մրցույթներ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից՝ 20 տոկոսի չափով, ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համաձայն մրցույթները չեն կարող շարունակվել 6 ամսից ավելի: 25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 132 389.38 ՀՀ դրամ, ներառյալ օտարվող գույքի համար հատկացված հողամասերի կադաստրային արժեքները` 167 258 365.38 ՀՀ դրամ: Հաշվի առնելով, որ վաճառքի գումարի մնացած 176 874 024 ՀՀ դրամի 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքների բյուջե, ՀՀ պետբյուջեի փաստացի մուտքերը վաճառքի դեպքում կարող են կազմել 291070182 ՀՀ դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ամրացված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց N 103 հասցեում գտնվող շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասն օտարել մրցույթով: Մարտի 7-ի դրությամբ կատարվել է գույքի շուկայական արժեքի գնահատում, համաձայն որի գույքի գնահատված արժեքը կազմում է 14 008 400 ՀՀ դրամ, սակայն մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել է գնահատված արժեքի 75%-ի չափով` 10 506 300 ՀՀ դրամ: Նախատեսվում է նաև առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կազմակերպել նոր մրցույթներ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից՝ 20 տոկոսի չափով, ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համաձայն մրցույթները չեն կարող շարունակվել 6 ամսից ավելի:

Դիմելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել անշարժ գույքը հնարավորինս թանկ գնով վաճառելու տարբերակը: «Իրականում պարզ չէ, թե որ մոդելն է ավելի լավ՝ աճուրդով, թե մրցույթով: Եթե մենք աճուրդով ավելի թանկ կարող ենք վաճառել և հետագայում գույքի, հողի հարկի ռեֆորմը անենք, որը նախատեսում ենք, այդ թվում չաշխատող ակտիվների մասով, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է նորից վերանայել մաքսիմալ գնով վաճառելու տարբերակը: Տրամաբանությունից հեռու է, որ աճուրդով թանկ գնված գույքը գնորդը չի աշխատեցնի»,-ասել է Կարեն Կարապետյանը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75