
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՄԻՋԻՆԸ 3%-ՈՎ
Երեկ` մայիսի 19-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսներն աճել են: MICEX ինդեքսն աճել է 2,86%-ով և կազմել 1041,84 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 3,11%-ով և սահմանվել 968,88 կետ: Ինդեքսների աճը մեծապես պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ: Երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով Ռուսաստանի ֆինանսական ոլորտի ընկերությունների արժեթղթերի գներն աճել են միջինը 6,5%-ով: