Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
INVEST IN ARMENIA. Նորարարական Our Team Club ներդրումային ծրագիր
02/05/2017 21:23
Կիսվել

INVEST IN ARMENIA. Նորարարական Our Team Club ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝  Our Team Club

Պահանջվող ներդրումներ՝  $ 254,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝  70%

Ներդրումային ծրագրի հիմքում ընկած է նորարարական գաղափար, որն իրագործելու է OURTEAMCLUB ընկերությունը: Վերջինիս գործունեության հիմնական ոլորտներն են` առևտուր միջազգային արտարժութային բորսայում, էլեկտրոնային (առցանց) վաճառքների իրականցում, միջազգային զեղչային համակարգի կիրառում: Ներդրումային ծրագրով առաջարկվում են նորագույն ֆինանսական գործիքներ և լուծումներ, որոնք իրենց տեսակով միակն են աշխարհում:

Միջազգային արժութային շուկայում ընկերության նորարարական մոտեցումը կայանում է նրանում, որ հատուկ մշակված Dealing կենտրոնը, ավտոմատացված համակարգերի միջոցով և նորագույն ռազմավարության շնորհիվ, իրականացնում և ապահովում է դրամական միջոցների բարձր և կայուն աճ: Էլեկտրոնական վաճառքների ոլորտում ընկերության նորարարական մոտեցումը կայանում է նրանում, որ հատուկ, միմյանց փոխկապակցված փակ շղթայի միջոցով խթանվում է հայկական արտադրության ապրանքների սպառումը` նպաստելով դրանց արտահանման աճին: Գործունեության երրորդ՝ միջազգային զեղչային համակարգի ոլորտում ընկերության նորարարական մոտեցումը կայանում է նրանում, որ ի տարբերություն այլ զեղչային համակարգերի, ընկերությունը տնտեսվարողի մոտ ուղղորդում է փաստացի վճարունակ հաճախորդ, ով իր եկամուտների հիմնական մասը ստանում է արտարժույթային բորսայից` սեփական ազատ դրամական միջոցները կառավարման հանձնելով OURTEAMCLUB ընկերությանը:

Ներդրումային ծրագրի համաձայն՝ ընկերության գործունեության առաջին տարում աշխատատեղերի թիվը նախատեսվում է 35, որից` 7-10-ը հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար:

Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հիմնական գործիքը լինելու է ցանցային մարքեթինգը: Օգտատերերի քանակն առաջին տարում նախատեսվում է 3500-5000 մարդ, իսկ շրջանառության նախատեսվող չափը՝ 4.5 – 5 մլն ԱՄՆ դոլար:

Ներդրումային նախագծի և OURTEAMCLUB ընկերության գործունեության հիմնական նպատակներն են՝ հասարակության տարբեր շրջանակներում բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը, ֆինանսական շուկան համալրել նորագույն ֆինանսական գործիքներով և առաջարկներով, ընկերության կայքի առցանց համակարգի դրական ներուժն օգտագործել ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանը, առցանց առևտրի միջոցով մեծացնել Հայաստանից արտահանման ծավալները, միջազգային զեղչային համակարգի դրական ներուժն օգտագործել ի նպաստ հայաստանյան տնտեսվարողների, ինչպես նաև պլանային, ուսուցողական, տեղեկատվական խոշոր միջոցառումների միջոցով նպաստել արտերկրից խոշոր մարդկային հոսքերի ապահովմանը և Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը:

Ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2