Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ կառավարություն. 180 միլիոն դրամ` 1000 նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու նպատակով
02/05/2017 21:44
Կիսվել

ՀՀ կառավարություն. 180 միլիոն դրամ` 1000 նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու նպատակով

ՀՀ կառավարությունը 180 միլիոն դրամ է հատկացնելու «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-ին` 1000 հատ նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 4-ի նիստի օրակարգում: Միջոցները կտրամադրվեն կառավարության պահուստային ֆոնդից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ներկա պահին նշված ՊՈԱԿ-ի տրամադրության տակ առկա հսկիչ-դրամարկղային մեքենաների քանակությունն ավարտվում է և անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել շուրջ 1000 հատ հսկիչ-դրամարկղային մեքենաներ: Խնդիրը, սակայն, այն է, որ ՊՈԱԿ-ը չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերումն ու ներմուծումը սեփական միջոցներով կազմակերպելու համար:

Ընդ որում, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-ի մոտ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգի համաձայն (ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 662-Ն որոշում)՝ ՀԴՄ-ները որոշակի խմբերի հարկ վճարողներին տրամադրվում են էական զեղչ գներով կամ անհատույց:

Տվյալ բնագավառում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է նոր սերնդի ՀԴՄ-ների համատարած ներդրմանը, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը, կրճատել ստվերային շրջանառությունները:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69